Armlur.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է` համացանցում ակտիվ կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նոր նախագիծը` «Ամենակարող երգիչը», որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների:
Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Նադեժդա Սարգսյանի հետ. «Ժամանակին մեր ռեստորաններում շատ լավ երաժշտություն էր հնչում, բայց այսօր տեսեք` ինչ է կատարվում: «Ամենակարող երգիչ»-ը նպատակ ունի նպաստելու, որ ռեստորաններում էլ երգեն գրագետ երգիչներ եւ կատարվեն գրագետ երգեր, որ նույնիսկ ռեստորանային երաժշտությունը մաքրվի: Ժյուրին քննադատաբար է մոտենում ռաբիս երաժշտությանը: Ինչո՞ւ: Որպեսզի այդ երգիչ-երգչուհիները ռեստորաններում երգեն մեր ժողովրդին հարիր երգեր: Պետք է կարողանանք մաքրել այն, ինչ կատարվում է մեր երգարվեստում: Դա է մեր խնդիրը: Իսկ մաքրել հնարավոր է միայն ասելով. «Ո՛չ, դու մի՛ երգիր այդ երգը, որը հայեցի չէ: Դու լավ տեմբր ունես, կարող ես ավելի լավ բան երգել»: Ամեն ինչ է արվում, որ կեղտը մաքրվի: Ամենակարող երգիչ կդառնա նա, ով տարբեր ժանրերում կկարողանա մաքուր ներկայանալ: Առաջին հաղորդման շրջանակում գրագետ երգիչներն իսկույն երեւացին»,-մեկնաբանեց նա: Երգչուհու խոսքով` ժյուրիի անդամները չեն ուզում, որ հարեւան Ադրբեջանը լսի մեր ռեստորաններում հնչող երաժշտությունն ու ուրախանա.
«Մենք այդ լադերից արդեն հոգնել ենք, բայց խոսքով, կռվով չենք կարող դրանց դեմն առնել: Միայն այս կերպ է հնարավոր դրանց դեմ պայքարել: Մասնակիցները պետք է իրենք իրենց հեռուստացույցով տեսնեն ու խայտառակ լինեն, էլ էդպես չերգեն: Ես չեմ ուզում, որ մեր հայտնիները, որոնք երգում են ռեստորաններում, ստիպված լինեն փոխելու իրենց ոճը: Այդ մենք պետք է փոխենք ռեստորաններում տարածված ոճը»,-ասաց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Թող Հ1-ը և պրոեկտի տերը մտածեն, թե ինչու են ինձ որպես ժյուրիի անդամ կանչել. Սպիտակցի Հայկո