▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի շատ գործիչներ շունչ կքաշեն. Սուրեն Շահվերդյանը` Հասմիկ Պողոսյանի ազատման և իրենց կոնֆլիկտի մասին

 

 

 

 

 

 

 

 

«Ես ամենայն լրջությամբ այդ հաղորդագրությունն ուղարկել եմ Հասմիկ Պողոսյանին»,-Asekose.am-ին ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Վերջինս, տեղեկանալով, որ  Արմեն Ամիրյանը  նշանակվել է մշակույթի նախարար, շտապել էր Հասմիկ Պողոսյանին հետևյալ բովանդակությամբ շնորհավորական հաղորդագրությունը գրել.  «Տիկին Հասմիկ, շնորհավորում եմ: Այսօրվանից հայ մշակույթը փրկվելու շանս ունի.Սուրեն Շահվերդյան»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելին` ռեժիսորը  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տվյալ հաղորդագրության լուսանկարը: «Նա անմիջապես կարդացել է գրածս, սակայն արձագանք չեղավ»,-ասաց Սուրեն Շահվերդյանը, ով երբեք էլ չէր թաքցրել, որ իր և Հասմիկ Պողոսյանի  ջրերը մեկ առվով չեն հոսում: Իրենց ունեցած տարաձայնության մասին ռեժիսորն ասաց հետևյալը.

«Վերջին երկու տարիների ընթացքում նրա հետ որևէ կապ չեմ ունեցել, որովհետև մերժում էր ամեն ինչ` անիմաստ էր նրա հետ առնչվելը: Տարատեսակ փառատոնների և ներկայացումների համար եմ դիմել նրան, որոնք ցանկանում էի տարբեր թատրոններում բեմադրել, սակայն բացի խոչընդոտելուց և խանգարելուց ոչ մի բանով չէր աջակցում: Հասմիկ Պողոսյանն այս կամ այն թատրոնի գեղարվեստական ղեկավարներին կարգադրել էր իմ մուտքն արգելել թատրոն»,-ասաց Սուրեն Շահվերդյանը:

Մեր այն դիտարկմանը, որ Հասմիկ Պողոսյանի պաշտոնից ազատումը, թերևս, լավագույն  նորությունն էր իր համար, Սուրենը պատասխանեց հետևյալ ձևով.

«Իսկապես դա այդպես է  և ոչ միայն ինձ համար: Կարծում եմ, որ մշակույթի շատ գործիչներ շունչ կքաշեն»:

Ռեժիսորը զրույցի վերջում ասաց, որ  հավատում է բարեփոխումներին.

«Շատ լավ ծանոթ եմ Արմեն Ամիրյանին: Հարգում եմ նրան և կարծում եմ, որ շատ ճիշտ նշանակում էր: Շատ բան հայ մշակույթում կփոխվի դեպի լավը: Ճաշակով և ինտելեկտով մարդ է, համենայն դեպս` արվեստից հասկանում է, համեմատելու չէ Հասմիկ Ստեփանովնայի հետ»-իր խոսքը եզրափակեց Սուրեն Շահվերդյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Տիկին նախարար, դուք սխալ եք. Սուրեն Շահվերդյան

Փակ ենք, կոմպլեքսավորված ու «չտես». Սուրեն Շահվերդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին