▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նադեժդա Սարգսյանն ինչի՞ց է որոշել, որ ինքը ռեստորանային երգչից ավելի լավ է երգում. Սերգեյ Դանիելյան

168.am-ը հարցազրույց ունի դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, որից մեկ հատված ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 


– «Ամենակարող երգիչ» նախագծի վերաբերյալ այդ հաղորդաշարի ժյուրիի անդամ  երգչուհի   Նադեժդա Սարգսյանն ասել էր՝ նախագիծը նպատակ ունի 

 նպաստելուոր ռեստորաններում  էլ երգեն գրագետ երգիչներ, և կատարվեն

 գրագետ երգերոր նույնիսկ  ռեստորանային երաժշտությունը մաքրվի: Ի՞նչ կասեք այս մասին։

– Հիմարությո՛ւն է։ Չեմ ընդունում այդ ասածը։ Հերիք է այս մարդկանց ինչ-որ բան սովորեցնեք, ընդհանրապես պետք չէ իրար սովորեցնել։ Ռաբիսները ոնց ուզում են՝ թող երգեն, բայց թող երգեն ռեստորանում։ Նադեժդա Սարգսյանն ինչի՞ց է որոշել, որ ինքը ռեստորանային երգչից ավելի լավ է երգում։ Ցանկացած ռեստորանային երգիչ էլ մի հատ ֆալշ չի երգում, նա ամեն օր կենդանի երգում է։ Այլ հարց է՝ սիրո՞ւմ ես այդ երաժշտությունը, թե՞ ոչ։ Թող ռեստորանային երգիչը երգի ռեստորանում, ինչո՞ւ պետք է երգի Հանրային հեռուստաընկերության՝ Առաջին ալիքով։ Թող մասնավոր որևէ ալիքին փող տա ու երգի։ Ինչո՞ւ պետք է իմ վճարած հարկերից աշխատավարձ ստանան, ու ես լսեմ այդ աղբը։ Դասական երաժշտությունն այսօր միայն թաղումներին է հնչում, իսկ Հանրային հեռուստատեսությունը պետք է դա պրոպագանդի։ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ունենա ժողովրդական, դասական երգերի նախագծեր, և այլն։

Ոչ մի ուրիշ ալիքի իրավունք չունեք ասել՝ դաստիարակչակա՞ն է, թե՞ ոչ, սերիալները լա՞վ են, թե՞ վատ են. դա ոչ մեկի շան գործը չէ։ Այդ մարդիկ իրենց հացն են վաստակում՝ իրենց «հետույքով», իսկ Հանրային հեռուստաընկերությունն իր հացը վաստակում է մեր «հետույքով»։

Ամբողջովին՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին