▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Իսրայելյանը նորություն ունի

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Արփինե Իսրայելյանը մայրանալուց երկուսուկես ամիս անց վերադարձել է աշխատանքի։ Այս փուլում նա նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում, որը եթերում կլինի հոկտեմբերի 11-ից։ Կայքն Արփինեի հետ զրուցել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ ընտանիքի և որդու՝ 3 ամսական Դավթի մասին:)

-Արփինե, ինչպե՞ս հայտնվեցիր «Դոմինոյում»։

-Սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ինձ առաջարկեց նկարահանվել, համաձայնեցի, որովհետև պետք էր նոր մի բան փորձել, նոր ժանրում ներկայանալ։ Գրաֆիկն էլ հարմար էր ինձ, որովհետև փոքրիկիս հետ ինձ միայն թեթև գրաֆիկով աշխատանք կարող էի թույլ տալ ինձ։

- Երբեմն հումորային նախագծում ներկայանալը դեռ չի նշանակում նոր ամպլուայում ներկայանալ, քանի որ կերպարը հումորային չի լինում, դերասանի խաղն էլ չի փոխվում։ Ի՞նչ կերպարով ես ներկայանալու «Դոմինոյում»։

-Նորիկի քրոջ դերն եմ խաղալու։ Նարեն արտասահմանում է սովորել, հիմա եկել է Հայաստան և աշխատում է տղաների ընկերությունում։ Կենսուրախ, աշխույժ, ակտիվ աղջիկ է, ով միաժամանակ ինչ-որ զսպվածություն ունի։ Հումորի զգացում միանշանակ ունի, երբեմն Նարեն էլ  կատակում, բայց բոլոր կերպարների միջից ամենազսպվածն է։

-Ինչպե՞ս ես հարմարվել նոր անձնակազմին։

-Շատ հեշտ։ Ինտեգրվելու խնդիր երբևէ չեմ ունեցել։ Շատ լավ ընդունեցին ինձ, այնտեղ կային ինձ հարազատ մարդիկ։ Հարություն Խալաֆյանի հետ աշխատել եմ նաև «Ամնեզիա» սերիալում։

-Ի դեպ, «Դոմինոյի» տաղավարի ձևավորումն էլ ամուսինդ` Ներսեսն է արել։) Ընտանիքո՞վ եք աշխատում սիթքումում։)

- Չէ:) Նկարահանումները սկսվում են, երբ Ներսեսի աշխատանքն ավարտվում է:)

- Արփինե, այս փուլում անսպասելի էր քո վերադարձը, քանի որ դու երկար ես դադրներ առնում։ Բոլորը կարծում էին, որ դեռ կվայելես ընտանեկան երջանկությունդ։ Ինչո՞ւ որոշեցիր մայրանալուց կարճ ժամանակ անց վերադառնալ եթեր։

-Ճիշտն ասած ինձ համար էլ էր մի քիչ անսպասելի, որ այսքան շուտ կվերադառնամ։ Մյուս կողմից ճիշտ էր շուտ վերադառնալն այն տեսանկյունից, որ օրդ ավելի հագեցած է լինում, կարողանում ես օրն ավելի ճիշտ կազմակերպել բալիկիդ հետ։ Նաև՝ երբ երևում ես եթերում, մարդիկ քեզ չեն մոռանում։ Բացի այս ամենը, առաջարկն էր  հետաքրքիր, որովհետև հնարավորություն ստացա ինձ այլ տեսանկյունից ներկկայացնել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին