▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածելու երկար ժամանակ չունեի. Արփինե Իսրայելյան

Մտածելու երկար ժամանակ չունեի, կարելի է ասել՝ հենց հաջորդ օրը պետք է պատասխան տայի. Արփինե Իսրայելյան

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն հայտնի է, որ վերջերս մայրացած դերասանուհի Արփինե Իսրայելյանը համալրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» նախագծի դերասանական կազմը:

Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է սիթքոմում ընդգրկվելու եւ աշխատանքի հետ համատեղ փոքրիկի խնամքը կազմակերպելու մասին:

«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Հարություն Խալաֆյանի կողմից, ում հետ աշխատել էի «Ամնեզիա» հեռուստասերիալի շրջանակում: Երբ նա առաջարկեց նկարահանվել, որդիս 2.5 ամսական էլ չկար, մտածելու երկար ժամանակ էլ չունեի, կարելի է ասել՝ հենց հաջորդ օրը պետք է պատասխան տայի ու պատասխանս դրական եղավ ամուսնուս ու հարազատներիս ոգեշնչման արդյունքում: Իհարկե, հենց սկզբից պայմանավորվածություն ունեցանք, որ նկարահանումները երկրատեւ չեն լինի, որպեսզի որդուս երկար մենակ չթողնեմ»,- պատմեց դերասանուհին ու խոսեց իր կերպարի մասին.

«Անշուշտ, մինչ եթերն իրավունք չունեմ մանրամասներ հայտնել սյուժետային գծերի մասին, միայն կարող եմ ասել, որ մարմնավորում եմ Նորիկի հարազատ քրոջը, ով աշխատում է Նորիկի, Գարիկի եւ Միկայի համատեղ գրասենյակում: Հուսամ՝ հեռուստադիտողը կսիրի իմ հերոսուհուն՝ Նարեին»:

Հարցին, թե հեռուստադիտողին մշտապես դրամատիկ դերերով հայտնի դերասանուհու համար դժվար չէ՞ կատակերգական կերպար մարմնավորել, Արփինեն պատասխանեց.

«Իրականում ընկերներս ու ինձ ծանոթ մարդիկ գիտեն, որ կյանքով լեցուն, կատակասեր ու կենսուրախ մարդ եմ, ուստի կատակերգական դերով ներկայանալն ինձ դժար չէ: Իհարկե, շատ շնորհակալ եմ Հարություն Խալաֆյանից, ով իմ մեջ տեսավ ոչ միայն դրամատիկ, այլ նաեւ կատակերգական կերպարներ մարմնավորող դերասանուհու: Հուսամ, որ հեռուստադիտողը եւս ինձ կսիրի այս ժանրում»:

Անդրադառնալով երեք ամսական որդուն՝ փոքրիկ Դավիթին, Արփինեն պատմեց, որ տղան իսկ եւ իսկ հայրն է.

«Մեզ ճանաչողները որդուս շատ են նմանեցնում հայրիկին, ինքս էլ կարծում եմ, որ նա իսկապես իր հայրիկի փոքրիկ տեսակն է»,- նշեց Արփինեն ու ընդգծեց՝ կյանքը փոխվել է մայր դառնալուց հետո.

«Ինձ համար ոչ միայն կյանքն, այլեւ մոլորակն է ամբողջովին փոխվել տղայիս ծնունդից հետո: Հիմա սկսել եմ ավելի արժեւորել կյանքը, ունեցածս երջանկությունն ու ինձ տրված պարգեւը»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին