▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնական պարտականությունից չեմ խուսափում. Արմեն Ջիգարխանյանի կին

Արմեն Ջիգարխանյանն իր  81-ամյակը պատրաստվում է նշել  օրինական ամուսնու կարգավիճակով։ Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում պատմել է իրենց ամուսնական կյանքի մասին։ Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված.

Ի՞նչ եք կարծում, Արմեն Բորիսովիչը սիրու՞մ է կանացի քնքշանքը։

– Ի՞նչ նկատի ունեք։ Այնպես եք ասում, ասես դա խմբակային միջոցառում է (ծիծաղում է)։

Սիրու՞մ է Ձեր կանացի քնքշանքը։

– Կարծում եմ, յուրաքանչյուր տղամարդու, ով  սիրած կնոջ հետ է,  հաճելի է նրա կողքին լինել, զգալ ուշադրությունը, քնքշանքը, հոգատարությունը։

Ձեզ համար ամուսնական պարտականությունը սրբությու՞ն է, թե՞ կարելի է դրանից խուսափել։

– Միանշանակ սուրբ է։ Չեմ խուսափում։ Կարծում եմ, դա կախված է նրանից, ում ինչպես են դաստիարակել։ Ես դաստիարակվել եմ բարոյական ընտանիքում, կարծում եմ՝ լավ կին եմ։

 Իսկ երբ իրեն վատ է զգում… ամեն դեպքում տարիք է։

-Խուճապի չեմ մատնվում։ Նա շատ լավ բժիշկներ ունի, ես զանգում եմ իրենց եւ նրանք միանգամից ինձ ասում են, թե ինչ պետք է անել։ Ես առաջին օգնությունն եմ ցուցաբերում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին