▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ առաջարկ է ստացել հաղորդավարուհի Մարինա Գրեգը

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Մարինա Գրեգին շուտով կտեսնեք ֆիլմում: Սա հաղորդավարուհու առաջին փորձն է, իսկ տպավորությունների և մանրամասների մասին նա կիսվել է կայքի ի հետ: 

«Նկարահանվել եմ ռուս-հայկական ֆիլմում: Միքայել Պողոսյանի ֆիլմն է, իսկ ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինն է: Նկարահանվելու առաջարկը ստացել եմ ամռանը, խաղում եմ էպիզոդիկ դերում․ լուրերի հաղորդավարուհի եմ: Մի քանի օր առաջ ավարտվել են ֆիլմի նկարահանումները, և դեռ չգիտեմ՝ երբ կլինի պրեմիերան»,- պատմում է Մարինան և ավելացնում, որ նկարահանումները բավականին հետաքրքիր են անցել:

«Ամեն ինչ այնքանով էր լավ, որ ինքս իմ դերն էի կատարում, և կարիք չկար ավելորդ դերասանության: Առաջին անգամ էի ինձ փորձում ռեժիսորի տեսախցիկի օբյեկտիվի առջև: Արդյունքն էլ արդեն ֆիլմի ժամանակ կտեսնեք»:

 

Չնայած նկարահանումները հետաքրքիր են անցել, բայց Մարինան իրեն չի փորձի դերասանուհու կարգավիճակում. «Ես միայն ուրախ եմ, որ, փաստորեն, իմ իրական կերպարը ճիշտ է ընդունվել, և մարդիկ հենց այդպիսի դերում և կերպարում են ուզում ինձ տեսնել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին