▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանը՝ ոճային կտրուկ փոփոխության ու ապագա ծրագրերի մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը դիմել է կտրուկ ոճափոխության. Տարիներ շարունակ շիկահեր լինելուց հետո երգչուհին կարմրահեր է դարձել:

Կանայք շատ հաճախ ոճափոխության են դիմում, երբ ցանկանում են կյանքում եւս փոփոխություններ կատարել, կայքը փորձեց հետաքրքրվել, թե արդյոք Սյուզի Մելիքյանը վարսերի գույնի փոփոխությամբ կյանքում ե՞ւս պատրաստվում է վերադասավորում կատարել:

«Ոճափոխությունս ավելի շատ կապված է ոչ թե կյանքս փոխելու, այլ նոր զգացողություններ ու տպավորություններ ունենալու հետ. Կարծես ներքուստ ուզում էի թարմություն ապրել, ներաշխարհս նոր ու թարմ գույնով ներկել ու այդպիսով ինքս ինձ նոր  էմոցիաներ հաղորդել: Առհասարակ, այն աղջիկներից չեմ, որոնք արտաքին փոփոխությամբ են կյանքը փոխում, ինքս ամեն օր ուզում եմ նորություններ մտցնել կյանքումս, ինչ-որ բան փոխել ու դեպի լավը տանել»,- նշեց Սյուզին:

Մեր հարցին, թե երկար տարիներ շիկահեր լինելը երգչուհուն ձանձրացրե՞լ էր արդյոք եւ միթե հիմա հայելու միջի կարմրահեր աղջիկն իրեն օտար չի թվում, պատասխանեց.

«Գիտեք, ես ամեն հարցում միասեր եմ, եթե սիրում եմ որեւէ ուտեստ, ես կարող եմ շատ հաճախ դա ուտել ու չհոգնել, եթե սիրում եմ տվյալ գույնը, կարող եմ տարիներով հիանալ դրանով ու կրկին չհոգնել: Նույնը վերաբերում էր իմ շիկահեր լինելուն, ես ուղղակի չէի կարողանում հրաժարվել այդ գույնից, բայց մի օր եկավ ու հասկացա, որ փոփոխություն եմ ուզում:  Ինչ վերաբերվում է հայելու մեջ նայելիս զգացողություններիս, միայն սկզբում էի օտարություն զգում, հետո աստիճանաբար հաշտվեցի: Նոր գույնի հետ հաշտվելու առումով մեծ ազդեցություն ունեցան նաեւ դրական կարծիքները` թե ընկերներիս, թե երկրպագուներիս կողմից»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին