▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շները հաչում են, իսկ ես միշտ առաջ եմ շարժվում. Շուշան Երիցյան

Life.panorama.am-ը գրում է.

Օրերս կայքը պատմել է դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի ծննդյան տարեդարձի մասին: Դերասանուհին 24-ամյակը նշել է երեւանյան ռեստորաններից մեկում, ուր ներկայացել է բավականին համարձակ հագուստով, ինչն էլ արդեն իսկ դարձել է նոր քննադատությունների թեմա:

«Կիսամերկ ներկայանալը համարձակություն չէ, այլ ընդամենը արտաքինն ու մարմինը վաճառելու ցանկություն»` ահա նման կերպ է բնորոշվել Շուշան Երիցյանի ծննդյան  օրվա զգեստը:

Կայքը նշված քննադատությունների վերաբերյալ փորձել է լսել նաեւ Շուշան կարծիքը.

«Դրանք ինձ համար պրիմիտիվ գրառումներ են, ոչ մի խելացի մարդ այն լուրջ չի ընդունել: Ես հանրային դեմք եմ, եւ իմ ծննդյան օրը կարող եմ ինձ թույլ տալ կրել այնպիսի հագուստ, որն ինձ հաճելի է, ու ինչպես ասում են` «собаки лает, караван идет»: Իմ կյանքում միշտ այդ օրենքն է աշխատում` շները հաչում են, իսկ ես միշտ առաջ եմ շարժվում»,- նշեց դերասանուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին