Օրերս լուրեր էին շրջանառվում, որ դերասան Սոս Ջանիբեկյանի և «Վիտամին» ակումբի անդամ Գոռ Բարսեղյանի միջև փողոցում գիշերային վիճաբանություն է տեղի ունեցել:
Ըստ ասեկոսեների` վեճի պատճառը եղել է Գոռի նախկին ընկերուհին` հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, ով այս պահին, իբրև թե Սոսի ընկերուհին է:
Վեճի ընթացքում Սոսը խորհուրդ է տվել Գոռին այլևս չշփվել Մադոննայի հետ, իսկ Գոռն անընդհատ կրկնել է, որ աղջիկն ինքն է ցանկացել իր հետ շփվել:
Այս մասին երեկ գրել էին մեր գործընկերները՝ newsbook.am-ից՝ նաև նշելով, որ բողոքներ են եղել Պուշկին փողոցի 3ա շենի բնակիչներից ու հավելելով, որ, բարեբախտաբար, տաքարյուն երիտասարդների վեճը միայն լեզվակռվով է ավարտվել:
Նշենք, որ ասեկոսեների իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ն ավելի վաղ կապ էր հաստատել դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր. «Նման բան չկա, դա ամբողջությամբ սուտ է: Հնարավոր է, որ ինձ ու Գոռին պարզապես միասին են տեսել և սխալ հետևություններ արել: Ես ընկերուհի չունեմ»:
Իսկ մեր այն հարցին` արդյո՞ք իրեն և Մադոննա Հարությունյանին որևէ բան կապում է, դերասանը չցանկացավ պատասխանել: «Ես այլևս չեմ ցանկանում որևէ հարցի պատասխանել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցը եզրափակել էր դերասան Սոս Ջանիբեկյանը: