▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադոննա Հարությունյանը` իր պատճառով Սոս Ջանիբեկյանի և Գոռ Բարսեղյանի միջև ծագած վիճաբանության մասին

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, թե դերասան Սոս Ջանիբեկյանի և «Վիտամին» ակումբի անդամ Գոռ Բարսեղյանի միջև Երեւանի Պուշկին փողոցում ուշ գիշերին վիճաբանություն է տեղի ունեցել:

Տարածված լուրերի համաձայն` վեճի պատճառը եղել է Գոռի նախկին ընկերուհին` հաղորդավարուհի Մադոննա  Հարությունյանը, ով այս պահին, ըստ ասեկոսեների, Սոս Ջանիբեկյանի ընկերուհին է:

Նշենք, որ նման ասեկոսեների պատճառ է դարձել այն, որ վեճի ընթացքում Սոսը խորհուրդ է տվել Գոռին այլևս չշփվել Մադոննայի հետ, իսկ Գոռն անընդհատ կրկնել է, որ աղջիկն ինքն է ցանկացել իր հետ շփվել:

Նշված` այսպես կոչված «սիրային եռանկյունու» մասին պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել հնարավոր վիճաբանության «մեղավորի»` Մադոննա Հարությունյանի հետ, ով մեր հարցը լսելուց հետո պատասխանեց.

«Անձնական բնույթի ոչ մի հարցի շուրջ չեմ խոսում, չեմ խոսել ու չեմ էլ խոսելու»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին