▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանյե Ուեսթի թանկարժեք նվերը՝ Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձի առթիվ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ Քիմ Քարդաշյանը տոնել է իր ծննդյան 36-րդ տարեդարձը: Թեև ծննդյան տարեդարձից դեռևս ոչ մի լուսանկար չկա, սակայն հայազգի աստղին մատուցած նվերներից որոշների մասին տեղեկություններ, այնուամենայնիվ, կան: Այսպես, Քիմի ամուսինը՝ Քանյե Ուեսթը,  կնոջ ծննդյան տոնի առթիվ հանդես է եկել ոսկյա զարդերի դիզայների դերում և հայտնի ոսկերիչ Լորեյն Շվարցի հետ Քիմի համար ռուբինից ականջօղեր է ստեղծել, որոնց արժեքը կազմում է շուրջ  49 հազար դոլար։

Տեղեկացնենք, որ կապված Քիմ Քարդաշյանի հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, խոսքը զինված և դիմակավոր անձանց հարձակումն է Քիմի վրա, ռեալիթի շոուի աստղի ծննդյան տարեդարձն անցկացվել է ընտանեկան միջավայրում: Ավելացնենք նաև, որ ըստ լուրերի՝ Քիմն հրաժարվել է հանրային կյանքից, որոշել է այլևս չհրապարակել մերկ և կիսամերկ սելֆիներ՝ ցանկանալով զերծ մնալ պապարացցիների և հասարակության ուշադրությունից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին