Armlur.am-ը հարցազրույց ունի դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Դուդուկահար Կամո Սեյրանյանը պատրաստվում է 2017-ին Երեւանում ներկայանալ մեծ մենահամերգով, որի ընթացքում հանդես կգան նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Լոս Անջելեսի «Forbidden Saints» խումբը (վերջինս ազգային տարբեր պատկանելության եւ տարբեր տարիքի հանդիսականի առաջ ներկայացել է աշխարհի մի շարք բեմերում):
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք Կամո Սեյրանյանը երկրպագուների համար նոր տեսահոլովակ պատրաստում է. «Մեկ տարի է` տեսահոլովակ չեմ ներկայացրել, մարդիկ երեւի մտածում են` ընկել եմ փող աշխատելու հետեւից, մոռացել եմ, բայց դա այդպես չէ: Մտադիր եմ հանդիսատեսի դատին հանձնել երաժշտություն` Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ստեղծագործության հիման վրա»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում