▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կայարանի» գլխավոր հերոսը Արցախի առաջնագծում վիրավորված զինվոր է

 

BlogNews-ը գրում է. Կայքին հայտնի է դարձել, որ «Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսին՝ Արամին մարմնավորող 21-ամյա Վարուժան Մարգարյանը, եղել է ՊԲ այն զինծառայողներից մեկը, ով 2014 թվականի հուլիսին վիրավորվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից Վարուժանի ստացած վնասվածքի հետևանքով վիրահատել են նրա թոքը։ Տևական ժամանակ երիտասարդ դերասանը բուժում է ստացել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։

Այդ ժամանակ Վարուժանն արդեն սովորում էր Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում։ 2013 թվականին՝ առաջին կուրսն ավարտելուց հետո, նա զորակոչվել էր բանակ: Վիրավորվել էր, երբ  7 ամսվա ծառայող էր։

Հոսպիտալում տված հարցազրույցում Վարուժանը նշել էր, որ ցանկանում է վերադառնալ ծառայության, քանի որ իր ընկերները մնացել են սահմանում։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին