▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա կորստի հետ անգամ տասը տարի հետո չեմ մերվում ու երբեք էլ չեմ մերվի. Շուշան Պետրոսյան

 

Life.panorama.am-ը գրում է. Օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իրարամերժ զգացողություններ էին տիրում`ամենուր հնչում էին ջերմ խոսքեր, ժպիտներ ու սիրված երգեր, որոնց մեջ կար թաքուն տխրություն. Երեկոն նվիրված էր Վարդուհի Վարդանյանին, ով տասը տարի առաջ հեռացավ կյանքից` թողնելով ոչ միայն բազում սիրված երգեր, այլեւ ջերմ հիշողություններ:

Կայքի հետ զրույցում երգչուհի Շուշան Պետրոսյանը, փորձելով թաքցնել հուզմունքը, արտահայտվեց.

«Ինձ շատ դժվար է խոսել մի մարդու մասին, ով լուսավոր կետ է  եղել մեր կյանքում, նրա կորստի հետ անգամ տասը տարի հետո չեմ մերվում ու երբեք էլ չեմ մերվի: Նրա հետ կապված հիշողություններս շատ են, երեկ էլ նույն ապրումներն էին, ինչ տասը տարի առաջ այդ չարաբաստիկ լուրն իմանալուց հետո ձեռքերս սառած բարձրացա բեմ: Վարդուհին շատ կարեւոր գույն էր մեզ համար, նա շատ լուսավոր էր, շատ սիրելի, մարդկային, անչափ բարի ու մաքուր, նրա զրնգուն ծիծաղն ու հումորը չի մոռացվի երբեք: Վարդուհին, իր հեռանալով, հատկապես այդ շրջանի շոու բիզնեսի ներկայացուցիչների ճակատագրերում տխուր նոտա ավելացրեց: Իհարկե, տարիներ անց արդեն ժպիտով ենք հիշում նրան, Վարդուհու կյանքը շարունակվում է նրա հրաշք որդու մեջ, նրա հրաշալի քույրիկների ու քրոջ զավակների մեջ: Վարդուհին կա, նա չէր էլ հեռացել, ուղղակի հիմա այստեղ չէ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին