Համացանցում է հայտնվել ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի մասնակցությամբ մի տեսանյութ, որում վերջինս «LA VIE SECRÈTE DES CHANSONS» (Երգերի գաղտնի կյանքը) հաղորդման շրջանակում կատարում է «Դլե Յաման» երգը:
«Ինձ համար սա շատ կարևոր հարստություն է՝ խոսել ու երգել հայերենով»,- հաղորդման ընթացքում ասել է Ֆիորին։
Հիշեցնենք, որ մինչ այս ներկայացրել էինք աշխարհահռչակ ֆրանսիացի էստրադային երգչուհի և դերասանուհի Պատրիսիա Կասսի կատարումը, որն էր ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի՝ «Ես կցանկանայի իմանալ» երգը: