▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին անգամ երբ և ում է Մերի Մակարյանն ասել` «Սիրում եմ»

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը մեկնարկում է բլից հարցերի շարք: Առաջինը հարցերին պատասխանել է դերասանուհի Մերի Մակարյանը:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Այն ամենը, ինչ կա իմ կյանքում, ձեռքբերում է, իսկ ձախողում չունեմ:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Դա իմ ձեռքերում չէ, իսկ եթե ես դրա հնարավորությունն ունենայի, թերևս, կյանքիս ընթացքից ոչինչ չէի փոխի: Ամեն ինչ ինձ մոտ լավ է:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

Հումորով, հոգատար, նվիրվող:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Ապրել առանց ձևականությունների:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես: 

Անընդհատ ասում եմ:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Չեմ կարող ասել, գաղտնիք է (ծիծաղում է)

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Ես շատ հուզվող մարդ եմ իմ տեսակով, ինչը, գուցե, չի երևում: Մշտապես արտասվում եմ հարսի պարի ժամանակ կամ երբ հարսը պարում է հոր հետ:

Հայտնի տղամարդ, ով Ձեզ հիացնում է:

Դերասան Արա Դեղտրիկյանը իր մարդ տեսակով:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Եթե երջանիկ լինեի

Եթե 1 օրով ես լինեի երկրի նախագահը, ապա…

Ես այնպես կանեի, որ հավասարություն լիներ մեր երկրում: Դրսում բոլոր ազգերին հավասար են նայում, բոլորը հավասար իրավունքներ ունեն: Այստեղ հարուստ և աղքատ բաժանումը շատ է: Գուցե դա ճիշտ չլինի, քանի որ մարդիկ պայքարում են իրենց բարեկեցության համար: Միգուցե եթե այդ հավասարությունը լիներ, կյանքը հետաքրքիր չլիներ:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Մշտապես խոսվում է այն մասին, որ ես երեխաներ ունեմ: Դա ինձ զվարճացնում է, քանի որ եթե այդ բամբասանքը ճիշտ լիներ, շատ լավ կլիներ:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև` Հայրը լքեց նրանց, երբ նա 11 տարեկան էր. Մերի Մակարյանի խոստովանությունը` ծանր անցյալի մասին

Ես չեմ կարող հորս տարիքի տղամարդու հետ որևէ կապ ունենալ. Մերի Մակարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին