▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիզայի մերժո՞ւմ, թե՞ անձնական խնդիր. Գաբի Գալոյանը մեկնաբանում է, թե ինչու չի մեկնել ԱՄՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Անձնական պատճառներով է, որ չեմ մեկնել, ներողություն եմ խնդրում ամերիկաբնակ այն բոլոր հայերից, ովքեր սպասում էին ինձ»- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Գաբի Գալոյանը՝ մեկնաբանելով իր՝ նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում կայացած  «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելու փաստը:

Երգչուհին միևնույն ժամանակ հերքեց այն լուրը, որի համաձայն՝ նա չի մեկնել ԱՄՆ՝ մուտքի արտոնագիր չստանալու պատճառով:

«Նման բան չկա, նորից եմ կրկնում, պատճառն անձնական էր»,- ասաց Գաբի Գալոյանը՝ շնորհավորելով մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին.

«ԱՄՆ-ում ներկա գտնվող արտիստներն իմ ընկերներն են, որոնց ես շատ սիրում եմ: Ուզում եմ սրտանց շնորհավորել նրանց և բոլոր մրցանակակիրներին»,- հավելեց Գաբի Գալոյանը:

Վերջինս նշեց, որ այս պահին աշխատանքային բուռն գործունեության մեջ է, ինչպես նաև առաջիկայում սպասվում են նոր նախագծեր, որոնցում ներգրավված կլինի նաև ինքը.

«Առջևում նոր նախագծեր են սպասվում, այնպես որ դեռ առիթ կլինի իմ և հանդիսատեսի հանդիպմանը»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին:

Ավելացնենք, որ Գաբի Գալոյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց իր «Երանի» տեսահոլովակով: Սակայն բոլորովին վերջերս նա հանդես եկավ նոր, ինչպես ինքն է նշում, իրեն ավելի հոգեհարազատ ոճում՝ ներկայացնելով «Մեր պարերը» ազգային երգը և տեսահոլովակը:

Հավելենք, որ երգչուհին իր գործունեության ընթացքում քննարկումների կիզակետում հայտնվեց նաև այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ վերջինս արձակագիր Վանո Սիրադեղյանի զարմուհին է, ինչի առթիվ Գաբին Asekose.amՓոփ Արտ հաղորդման շրջանականերում նշել է.

«Երբեք չեմ շահարկել քեռուս՝ Վանո Սիրադեղյանի անունը»:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին