Մերի Մակարյանն ընտրյալ ունի: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց անձամբ դերասանուհին՝ չցանկանալով ավել մեկնաբանություն տալ, քանի դեռ օրինական ոչ մի բան չկա:
Իսկ հարցին՝ արդյո՞ք իրենց հարաբերություններն օրինականացնելու հեռանկարը մոտ է, Մերին պատասխանեց.
«Ոչ մի բան չեմ կարող ասել, ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Երբ օրինական լինեն մեր հարաբերությունները, ես ինքս հայտարարություն կանեմ»,- ասաց Մերի Մակարյանը:
Ավելացնենք, որ դերասանուհին թեև իր Instagram-ում հրապարակել է իր և իր ընտրյալի լուսանկարը՝ թաքցնելով վերջինիս դեմքը, սակայն համացանցում է հայտնվել մի լուսանկար, որում երևում է Մերիի ընտրյալի դեմքը:
Նշենք, որ ամենայն հավանականությամբ, Մերիի և իր սիրելիի հարաբերությունները այդքան էլ երկար պատմություն չունեն, քանի որ սեպտեմբեր ամսին եթեր հեռարձակված Asekose.am-ի «CV» հաղորդման ժամանակ Մերին նշել էր, որ իր սիրտը զբաղված չէ և դեռ մեծ սպասելիքներ ունի իր ապագայի, ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու հարցում:
Ստորև ներկայացնում ենք «CV» հաղորդումը՝
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան