Aysor.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Միլենա Վարդանյանի հետ, ում հեռուստադիտողն առաջին անգամ հանդիպեց Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» սերիալում, որին անմիջապես հաջորդեց «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սերը»: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Թեև հայկական սերիալներում բաց տեսարանների գրեթե չենք հանդիպում, բայց, ամեն դեպքում՝ ռեժիսորներից երբևէ ստացե՞լ եք առաջարկներ ներկայանալու այդկերպ: Առաջարկի դեպքում ինչպե՞ս կարձագանքեք:
-Նման առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նախագիծ է և ինչ աստիճանի բաց տեսարան է:
-Ասում են՝ դերասանները միմյանց հետ այնքան էլ լեզու չեն գտնում: Ովքե՞ր են Ձեր ընկերները:
-Նախ, իմ ամենամտերիմ ընկերն իմ քույրն է: Իսկ մնացյալ մոտ ընկերներս, ցավոք, Հայաստանում չեն ապրում:
-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:
-Բավական վճռական եմ (ժպտում է):
-Միլենա, սիրո գաղափարը ժամանակի հետ, կարծեք, փոխվել է: Պատրա՞ստ եք Ձեր կյանքը կապել ինչ-որ մեկի հետ՝ հանուն գումարի, թե առաջնային տեղում սերն է:
-Ինձ համար ընտանիքը սուրբ բան է, որից առավել կարևոր ոչինչ չկա: Բնականաբար, ես կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում