▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 14.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Հռիփսիմե Հակոբյանն իր երկրորդ հղիության մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում ինքը երգչուհիներ Հռիփսիմե Հակոբյանի ու Սոնայի հետ է: Լուանկարը հասցրել է գրավել համացանցային օգտատերերի ուշադրությունը: Պատճառը՝ Հռիփսիմե Հակոբյանի որովայնի հատվածում տեղադրված մեծ սիրտն էր, որն էլ խոսակցությունների ալիք է բարձրացրել, որ Հռիփսիմեն սպասում է իր երկրորդ բալիկին: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, այս սիրտ ընդամենը իրենց երեքի սիրո նշանն է.

«Այդ լուրերն ամբողջովին խեղաթյուրված են, քանի որ ես չեմ սպասում իմ երկրորդ բալիկին: Այդ լուսանկարում Անահիտը տեղադրել է սիրտը՝ որպես մեր երեքի սիրո նշան, եթե ուշադիր լինեք կնկատեք, որ նկարի ներքևի հատվածում նշված է, թե ինչու է տեղադրված այն»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Իհարկե, մենք փորձեցինք ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել լուսանկարի մակագրությանը, բայց կրկին այդ նշանի բացատրունը չնկատեցինք:

Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին