▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դայակիս ասացի, որ նրա տունը փլուզվելու է. Սպիտակի երկրաշարժի հետևանքով նա մահացավ. պայծառատես Անի Գրիգորյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի զրուցակիցը պայծառատես Անի Գրիգորյանն է, ով պատմել է անձնական կյանքի, առաջին գուշակության, իր մատուցած ծառայություների արժեքի մասին և ոչ միայն:

-Անի, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ կարողանում եք զբաղվել գուշակություններով:

Առաջին անգամ, երբ զգացի, որ Աստծո կողմից ինձ տրված է այդ պարգևը, դեռ 2 ու կես տարեկան էի, ու մենք ապրում էին Գյումրիում: Մանկապարտեզիս դայակն ինձ վրա բարկացել ու փակել էր մի սենյակում: Ես լաց էի լինում ու խնդրում, որ նա դուռը բացի, բայց նա չէր բացում: Այդ ժամանակ ես նրան ասացի, որ մի քանի օրից իր տունը փլուզվելու է ու ինքը մահանալու է: Եվ, ինչպես կանխագուշակել էի, այդպես էլ եղավ: Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով դայակս մահացավ:

-Ինչպե՞ս  Ձեր գուշակություններն ընդունվեցին ընտանիքի անդամների և հարազատների կողմից:

-Սկզբնական շրջանում ընտանիքիս անդամները չափազանց վատ էին ընդունում գուշակություններս: Երբ դեռ փոքր էի, հայրիկս վախեցնում էր ինձ՝ ասելով, որ եթե ես այդ գործով զբաղվեմ, ապա նրան կգողանան, և ես այլևս չեմ տեսնի նրան: Իհարկե, ես հասկանում էի, որ նման բան չկա, բայց միշտ էլ հաշվի եմ առել այն հանգամանքը, որ դա հայրիկիս դուր չի գալիս: Մինչև հայրիկիս մահը, ես երբեք իմ ունակությունները չեմ օգտագործել որպես գումար աշխատելու միջոց, մինչ այդ միայն ես լավության կարգով օգնում էի ընկերներիս ու բարեկամներիս՝ կանխագուշակելով նրանց ապագան:

-Առաջին անգամ ե՞րբ եք զբաղվել գուշակությամբ:

-Դպրոցում և ուսանողական տարիներին համադասարանցիներիս ու համակուրսեցիներիս համար էի գուշակություններ անում, կարելի է ասել, դրանք իմ առաջին քայլերն էին:

-Ամենատարօրինակ դեպքը, որ տեղի է ունեցել Ձեր գործունեության ընթացքում:

-Դե, բնականաբար, ես շփվում եմ  տարբեր մարդկանց հետ, և անհնար է, որ տարօրինակ դեպքեր գրանցված չլինեն: Բայց այս պահին մտաբերեցի մի դեպք: Մի աղջիկ էր դիմել ինձ, բայց ես նրան ասացի, որ իր կյանքում ոչ մի վատ բան չեմ տեսնում, ամեն ինչ կարգին է: Նա սկսեց լաց լինել, ինչն էլ ինձ շատ զարմացրեց: Այն հարցին՝ թե ինչու է լացում, վերջինս նշեց, որ փաստորեն երբ իր կյանքում ամեն ինչ կարգին է, ինքն այլևս պատճառ չունի ինձ մոտ գալու: Ասում էր` հիմա ի՞նչ, ավելի լավ էր թուղթ ու գիր ունենայի, որ քեզ մի քանի անգամ գայի տեսնեի: Ես էլ իհարկե ասացի, որ անկախ ամեն ինչից մենք կարող ենք ընկերանալ և հաճախ հանդիպել:

-Ովքե՞ր են ԱՆի Գրիգորյանի հաճախորդները, և արդյո՞ք բոլորին է հասանելի  օգտվել Ձեր ծառայություններից:

-Ոչ: Ինձ մոտ տարբեր մարդիկ են գալիս: Իմ ծառայություններից օգտվելն իսկապես մատչելի չէ, և ամեն մեկը չէ, որ կարող է դիմել ինձ: Ես թանկ եմ գնահատում իմ մատուցած աշխատանքը, դրա համար էլ այդպես է: Բնականաբար ես գումարի չափ չեմ նշի: Բացի այդ դա չի նշանակում, որ չունևոր մարդիկ չեն կարող օգտվել իմ ծառայություններից: Ամեն ամիս ես 3-4 մարդու անվճար ծառայություն եմ մատուցում, քանի որ այդ մարդիկ իսկապես ունեն իմ կարիքը, բայց չունեն հնարավորություն:

-Անի, կա՞ն սկզբունքներ, որոնք երբևէ չեք անցնի:

-Այո, իհարկե: Ես երբեք թուղթ ու գիր չեմ անի, ու կապ չունի, թե որքան գումար ինձ կառաջարկեն, միևնույն է, ես այդ քայլին չեմ գնա:

-Արդյո՞ք զբաղված է Անի Գրիգորյանի սիրտը:

-Իմ սիրտը զբաղված չէ, և իմ կյանքում երբեք զբաղված չի եղել: Ես երբեք չեմ սիրահարվել: Լինում են տղաներ, ովքեր առաջարկներով են հանդես գալիս, բայց ես զգում եմ , թե ինչ շահադիտական նպատակներով են արվում առաջարկները: Դեռ չեմ հանդիպել այն տղամարդուն, ով սիրել է հենց Անիի անձը և ոչ իր փողերն ու ունեցվածքը:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին