▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայա Պողոսյանը՝ իր և Էմմիի՝ մանկությունից մինչև այսօր ձգվող ընկերության մասին

Դիտեք նաև՝

Պարզվում է՝ Մայա Պողոսյանն ու երգչուհի Էմմին մանկության ընկերուհիներ են: Աղջիկները, բացի նրանից, որ համադասարանցիներ էին, մտերմություն էին անում նաև դասերից հետո: Այս մասին նրանք պատմել են օրերս Առաջին ալիքով եթեր հեռարձակված «Բենեֆիս» ծրագրի` Էմմին նվիրված թողարկման շրջանակներում:

«Էմմին միշտ ավելի վաղ էր արթնանում և ուղիղ 8:25 լինում էր մեր պատուհանի տակ և սկսում էր գոռալ՝ Մա-յա՜: Այս պատմությունը գիտի մեր ամբողջ թաղամասը, որովհետև տարիներ շարունակ բոլորը արթնացել են Էմմիի կանչից: Իսկ ես միշտ ուշանում էի, այդպիսին էր իմ բնավորությունը, ու Էմկան ստիպված էր լինում սպասել ինձ բակում, մինչև ես կարթնանամ իր ձայնից, կհագնվեմ, կպատրաստվեմ և միասին կգնայինք դպրոց: Մի փողոց ընդամենը պիտի անցնեինք, բայց երբեք իրարից առանձին դա չենք արել»,- պատմում է Մայա Պողոսյանը: 

Առաջին սիրո խոստովանություններով ու աղջկական բոլոր թեմաներով նրանք միմյանց հետ էին կիսվում և միմյանց վստահում բոլոր գաղտնիքները: «Նաև շատ հաճախ հայտնվում էինք տնօրենի սենյակում, և մենք մեղավոր լինեինք, թե ոչ, միևնույն է, առաջինը մեզ էին կասկածում, որովհետև դասարանի ամենաակտիվներն էինք»,- շարունակում է Մայան՝ վերհիշելով իր ու Էմմիի դպրոցական տարիները: 

Աղբյուրը՝ Blognews.am

Կարդացեք նաև՝ Դրանում ամոթ բան չկա. Մայա Պողոսյանը՝ վաճառողուհի աշխատելու լուրերի մասին և ոչ միայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին