Վերջերս Asekose.am-ը տեղեկացրել էր, որ իր հավաստի աղբյուրներով` Արամեն և նրա կինը` Աննա Թովմասյանը, շուտով պատրաստվում են ծնողներ դառնալ: Լրատվական մի քանի կայքերի հարցերին Աննան պատասխանել էր. «Ոչ հերքում ենք, ոչ էլ հաստատում. Պարզապես չենք մեկնաբանում»: Իր հերթին Արամեն ասել էր. «Ես երբեք այդ թեմայով որևէ ինֆորմացիա չեմ տվել և չեմ խոսել»:
Այսօր արդեն Magnis.news-ը հավաստի աղբյուրներից տեղեկացել էր, որ լուրը համապատասխանում է իրականությանը և արդեն պարզ է երեխայի սեռը: Արամեն և Աննա Թովմասյանը տղա կունենան:
Հիշեցնենք, որ Արամեն և Աննա Թովմասյանը պսակադրվել են այս տարվա օգոստոսին, թեպետ արդեն մի քանի տարի է, ինչ օրինական ամուսիններ էին:
Հավելենք, որ Արամեն բազմիցս իր հարցազրույցներում նշել է, որ երազում է հայր դառնալ, մասնավորապես` որդի ունենալ, ում կկոչի իր հանգուցյալ հոր պատվին: