▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքս իմ ելույթներից շատ գոհ եմ. Մարտան «Եվրատեսիլ» չգնալու պատճառների և Արծվիկի մասին

 

 

 

 

 

 

Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Մարթա Կիրակոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Մարտա, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այս անգամ այսքան ցածրմիավորներ ստացաք:

 -Հարցրեք ժյուրիի անդամներին:)

 -Նախորդ անգամ, երբ ստացաք միջազգային ժյուրիի ցածր միավորները, կարողացաք պատճառաբանել՝ ինչով կարող էին պայմանավորված լինել ժյուրիի ցածր միավորները: Այս անգամ պատճառը չե՞ք գտել:

  -Նախորդ անգամ վերլուծել էի և հասկացել, որ ժյուրին դրսից էր, իսկ Ես Կոմիտաս էի երգել: Երկրորդ կատարումս էլ թերի էր: Այս անգամ չեմ կարողացել գտնել պատճառը: Հավանաբար, ժյուրին Արծվիկին ավելի շատ է հավանել:Ես դուրս մնացի, որովհետև այդպես եղավ: Ինքս իմ ելույթներից շատ գոհ եմ՝ չհաշված որոշ թերություններ, որոնք կշտկվեն:

- Նախորդ 2 թողարկումների ժամանակ արժանացել եք հեռուստադիտողներիառավելագույն ձայներին: Այս անգամ ստացաք ձայների միայն 10 տոկոսը: Սա բավականին քիչ էր: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված այս արդյունքը:

-Չեմ կարող ասել: Ես շնորհակալ եմ իմ հանդիսատեսին յուրաքանչյուր հաղորդագրության համար:Հավատացեք, ես ոչ մի րոպե չեմ մտածել՝ ինչու չհաղթեցի:  Ինձ հետաքրքիր չէ՝ ինչու ես չհաղթեցի: Հիմա ինձ հետաքրքիր է, որ հայ ազգը դառնա մի մարդ ու լինի մեր մասնակցի կողքին: Ինչպես նաև անիմաստ չքննադատի մյուս մասնակիցներին և չարախոսությամբ չզբաղվի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին