▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Ղազարյանը` «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու և ծրագրերի մասին

 

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անի Ղազարյանը, ում կինոսեր հասարակությունը շուտով կտեսնի «Կյանք ու կռիվ 2- 25 տարի անց» ֆիլմում:
-Անի, զրույցը ուզում եմ սկսել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմից, որտեղմարմնավորում եք գլխավոր հերոսուհուն: Ֆիլմի առաջին մասը մեծ հաջողությունէ ունեցել, հետաքրքիր է` ի՞նչ է սպասվում երկրորդ մասում:

- Թե ինչ հաջողության կհասնի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը պարզ կլինի մոտ ապագայում։ Կանխատեսումներ դժվարանում եմ անել։ Երկրորդ մասում մենք ենք, մեր այսօրվա խնդիրներով, մեր հոգսերով ու ցավով, մեր լավ ու վատ կողմերով։ Եթե առաջին ֆիլմը հիշողությունների տեղատարափ էր, երկրորդը մեր ներկան է։

 

 

 

 

 

 

-Երբ մեկ նախագիծ հաջողված է լինում, դերասանը պարտավորություն է ունենումթիմային աշխատանքի գրանցած հաջողությունը պահպանել: Այս առումով հետաքրքիր էլսել Ձեր տեսակետը, նաև վերաբերմունքը թիմին, դերասանական անձնակազմին:

- Դա ամենադժվարն է։ Մեծ պատասխանատվության զգացում՝ շարունակել ընկերներիդ ու ողջ թիմի հաջողված աշխատանքը։ Ես իսկապես չգիտեմ երկրորդ մասը կունենա արդյոք նույն արձագանքն ու հաջողությունը, թե ոչ բայց կարող եմ ասել, որ լավ արդյունք ստանալու համար ջանք ու եռանդ չենք խնայել՝ ոչ դերասանական կազմը, ոչ էլ ողջ թիմը՝ իհարկե ռեժիսորի գլխավորությամբ։
- Շարունակելով թեման կցանկանամ Ձեր կարծիքը իմանալ նաև Մհեր Մկրտչյանիմասին: Շատերը փաստում են, որ նա նոր փուլ մտցրեց հայկական կինոարտադրությանմեջ. որպես նրա հետ աշխատած դերասանուհի ի՞նչ տեսակետ ունեք:

- Ես էլ եմ մտնում այդ շատերի մեջ: Շատ հետաքրքիր, հաճելի ու միաժամանակ շատ բարդ ստեղծագործական ընթացք էր Մհերի հետ աշխատանքը, որը, կարծում եմ, ինձ կանգնեցրեց մասնագիտական մի այլ աստիճանի վրա։ Ես շատ շնորհակալ եմ իրենից:

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին