▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ. Դավիթ Թադևոսյան

 

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Դավիթ Թադեւոսյանի հետ, ով վերջին շրջանում նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում:

Կայքի հետ զրույցում  դերասանը խոսել է անելիքների ու սպասվող երկու գեղարվեստական ֆիլմերի մասին, որոնցից մեկում հանդես կգա ոչ միայն որպես դերասան, այլև սցենարի համահեղինակ:

«Հիմա շարունակում եմ նկարահանվել «Առաջնորդները» հեռուստասերիալում, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերից նաև որպես ռեժիսոր եմ հանդես գալիս: Ընդամենը 2-3 ամսից շուրջ երկու տարի նկարահանվող այս հեռուստասերիալն իր հանգուցալուծումը կունենա, ու այսօր պետք է վստահ փաստեմ, որ սա հաջողված նախագիծ էր, այն սիրվեց ու մեծ դիտողականություն ունեցավ»,- նշել է Դավիթը:

Հարցին, թե այս հեռուստասերիալի իր հերոսը արդյոք նույն հաջողությունը գրանցեց, ինչ «Հարազատ թշնամի» սերիալում Սպոյի կերպարը, դերասանը նշել է.

«Ինչ խոսք, Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ, իսկ Ժանոյի կերպարը ոչ թե զիջում էր Սպոյին, այլ պարզապես նույն ակտիվությունը չուներ: Ժանոն ավելի պասիվ կերպար է ու անկեղծորեն պետք է նկատեմ, որ նա հաստատ Սպոյի նման մնայուն չի լինի»:

Դավիթ Թադևոսյանը 2016-ի վերջին նկարահանվել է Արման Չիլինգարյանի ֆիլմում, որի ցուցադրությունը կկայանա ընթացիկ տարում.

«Իրականում շատ մանրամասներ հայտնել չեմ կարող, միայն նշեմ, որ նախորդ տարեվերջին նկարահանվեցի մի դրամայում, որի պրեմիերան կկայանա այս տարի: Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Լույսի կաթիլներ», գուցե անվան հետ կապված որոշ փոփոխություններ լինեն: Կերպարս հետաքրքիր է` հուսամ հանդիսատեսը նրան կսիրի»,- նշել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին