▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքում շատ վաղուց կա մեկն, ում թաքուն եմ պահում օտար աչքերից. Գևորգ Գրիգորյան

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասան Գևորգ Գրիգորյանի հետով տեւական ժամանակ առաջ թողեց ամենն ու որոշեց իր մոտոցիկլով շրջել աշխարհով մեկ: Այժմ Գեւորգը կրկին Հայաստանում է ու նկարահնվում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, նա գլխավոր հերոսին է մարմնավորում: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

 -Գեւորգ, լավ աշխատանքի համար շատ կարեւոր է անձնակազմը, հետաքրքիր է` ինչպե՞ս է կայանում Ձեր ու թիմի համատեղ աշխատանքը:

 - Ներկայիս սերիալի աշխատակազմում մարդիկ են, ովքեր գիտեն իրենց գործը: Բոլորն անխտիր պրոֆեսիոնալ են: Ինձ համար շատ կարեւոր էր այն, որ հնարավորություն ունեցա աշխատել Սամվել Սարգսյանի հետ. Նա ֆանտաստիկ դերասան է` աներեւակայելի էներգետիկայով: Նաեւ հիացած եմ երիտասարդ դերասանուհիներ Էմմայով ու Ռոզիով. Անչափ զարմացած եմ, ես չգիտեի, որ Հայաստանում նման հզոր տաղանդավոր աղջիկներ կան:

 -Բացի այս նախագծից, առաջիկայում ի՞նչ այլ պլաններ ունեք:

 - Ապագայի համար շատ ծրագրեր կան, բայց դրանք կապ չունեն հեռուստատեսության հետ: Այն ծրագրերը, որոնք ժամանակին երազանք էին, հիմա կփորձեմ իրագործել: Չեմ ուզում բարձրաձայնել դրանց մասին, ասում են, եթե մի բան ես ծրագրել, ոչ մեկին մի ասա, որ կատարվի:

 -Գեւորգ, շատերը Ձեզ գիտեն որպես կնամոլի: Այս պահին ի՞նչ է կատարվում Ձեր սրտում, միայնա՞կ եք, թե Ձեր սիրտը գրավելու համար կարող են պայքարել Ձեր երկրպագուհիները:

 - Ես կնամոլ չեմ, իմ թուլությունը թույլ սեռի հանդեպ շատ առողջ է, ինչպես ցանկացած տղամարդու մոտ: Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ: Ժամանակները մեր օրերում շատ խառն են ու անհասկանալի: Իմ կյանքում շատ վաղուց կա մեկն, ում մասին չեմ խոսում, նրան թաքուն եմ պահում օտար աչքերից, որ աչքով չտան: Ես այն հիմարներից եմ, որ իր սխալների վրա է սովորում: Ես Կազանովայի կերպարից շատ հեռու եմ. Միշտ նույն շորերն եմ հագնում, պատռած ջինսեր, որոնք մաշվածությունից են պատռվել, կաշվե բաճկոն, իմ մոտոակումբի ժիլետն ու գանգերով վերնաշապիկ, էլ չասեմ, որ ամառ-ձմեռ նույն երկարաճիտք կոշիկներն եմ հագնում, ձեռքերս միշտ յուղոտ են մոտոցիկլի վրա աշխատելու պատճառով, իսկ օծանելիքի փոխարեն բենզինի ու ծխախոտի հոտ է գալիս:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին