▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոու է, նայեք ու վերջ. Էրիկը՝ 16-ամյա աղջկան սթրեսի ենթարկելու և Անդրեի խոսքով առաջնորդվելու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց X factor նախագծի հերթական թողարկումը։ Երգիչ Էրիկն ընտրում էր իր լավագույն քառյակը։ Այն ժամանակ, երբ թվում էր, թե երկար ու բարդ ընտրությունը վերջապես կայացած է, և  4 աղջիկները վայելում էին իրենց՝ մյուս փուլ անցնելու հաղթանակը, ժյուրիի մյուս անդամ Անդրեն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Էրիկը կարծես շփոթվել և սխալ որոշում է կայացրել, հետևաբար՝ քառյակից մեկը պետք է իր տեղը զիջի Դիանային։

Այդ մասնակիցը Մոնիկան էր: Այս դեպքում Էրիկը զերծ չմնաց քննադատություններից։ Համացանցային օգտատերերից շատերը երգչի այս քայլը ստորություն որակեցին՝ նշելով, որ վերջինս սթրեսի ենթարկեց 16 տարեկան աղջկան։ Շատերն էլ նշում էին, որ Էրիկն առաջնորդվել է Անդրեի խոսքով:

Asekose.am-ը կապ հաստատեց Էրիկի հետ՝ ստանալու հակառակ կողմի մեկնաբանությունը տվյալ թեմայի շուրջ։ Երգիչը, սակայն, նշեց, որ չի ցանկանում խոսել այդ մասին.

«Եկեք չխոսենք այս մասին, նոր տեսահոլովակ եմ նկարահանում,որի մասին հետո կխոսենք, իսկ հիմա չեմ ուզում անդրադառնալ նշված թեմային: Այն, ինչ ունեմ ասելու այս նախագծի մասին, ասում եմ հենց եթերից, X factor-ի մասին հարցազրույցներ չեմ տալիս: Այդ վատ խոսքերին չեմ ուզում պատասխանել»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը ևս ծանոթ լինելով հաղորդման ֆորմատին, այնուամենայնիվ, գիտակցում է, որ իր այդ քայլով փորձել է մեծացնել իր թիմում հաղթանակը գրանցելու շանսը, երգիչը պատասխանեց.

 «Հավատացեք, դուք հաղորդման ֆորմատը չգիտեք, շոու է նայեք ու վերջ։ Ամոթ է, դուք կարդացե՞լ եք, թե ինչեր են գրում ու հրապարակում ամենուր»:

Դե իսկ վերջում հուսանք, որ նախագծի ժյուրիի կազմում հանդես եկող Էրիկը գոնե ինքը գիտի հաղորդման ֆորմատն ու իր թիմի մասնակից աղջիկների հույզերի ու ապրումների շնորհիվ չի փորձում ապահովել իր իսկ նշած շոուն։

Հեղինակ՝Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին