▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար թե վստահեի մի մարդու, ով հանրային ճանաչում ունի. Իննա Խոջամիրյան

 


Life.panorama.am-ը
 գրում է, որ զրուցել է հոգեբան, դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից:

Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ այս ընթացքում գտնվում է քննական շրջանում.

«Ինչպես շատերը գիտեն՝ սովորում եմ ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում, ու հիմա բավականին ակտիվ քննական շրջան է մեզ մոտ: Տարված եմ քննություններով ու ուրիշ ոչինչ չեմ հասցնում անել, հենց ավարտվի այս ընթացքը, կփորձեմ մտածել նաեւ այլ աշխատանքների մասին»,- պատմել է Իննան:

Նախորդ տարեվերջին դերասանուհին հանդես էր գալիս «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում: Այստեղ իր կատարած աշխատանքը Իննան մեկնաբանում է այսպես.

«Այս հեռուստասերիալն իմ կարճատեւ կարիերայի ընթացքում ամենասպասված նախագիծն էր թե անձնային, թե գործնական աճի տեսանկյունից: Այստեղ երկու կերպար եմ խաղացել, ու չնայած իմ զբաղվածությունը շատ փոքրիկ էր, միեւնույն է, ինձ համար շատ պատասխանատու էր: Միաժամանակ, մեծ պատասխանատվություն էր նաեւ այն հանգամանքը, որ աշխատում էի վաստակավոր արտիստների ու լավ դերասանների հետ՝ ի դեմս Նելլի Խերանյանի, Դավիթ Հակոբյանի: Շատ հաճելի է, երբ պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատում ես մի հարթակի վրա, դա արդեն ինձ համար մեծ բան էր: Հիմա միայն դրական հույզեր եմ ապրում՝ հիշելով այդ նախագծում իմ աշխատանքը»:

Դերասանուհին նկատել է, որ սերիալային աշխատանքում դերասանը մի շատ կարևոր հատկանիշ է ձեռք բերում.

«Դերասանը, սերիալային ձեւաչափում աշխատելով, ձեռք է բերում համբերատարություն, ինչը, կարծում եմ, շատ կարեւոր հատկանիշ է: Ինքս առաջ համբերատար մարդ չեմ եղել, բայց հիմա սովորել եմ այդ ռեժիմին ու կարողացել եմ իմ մեջ զարգացնել այդ հատկանիշը»,- նկատել է նա:

Հետաքրքրվելով, թե հոգեբան, դերասնուհին ինչպիսի կերպարով կցանկանար հանդես գալ, որտեղ գործի կդներ նաեւ իր առաջին՝ հոգեբանի մասնագիտությունը, Իննան պատասխանել է.

 «Ամիսներ առաջ մտածում էի, որ ուզում եմ բացասական հերոսի մարմնավորել, որովհետեւ ինչքան էլ մենք մարմնավորում ենք մեզնից տարբեր, լրիվ ուրիշ անձանց, միեւնույն է, մենք որոշ չափով կերպարների մեջ ներդնում ենք նաեւ մեր անձնային հատկանիշները: Այդ հանգամանքից ելնելով՝ ուզում էի բացասական հերոսուհու մարմնավորել, որպեսզի ներսումս եղած վատ գծերը բացասական կերպարի միջոցով հանեմ իմ միջից: Սակայն հիմա մտածում եմ, որ սխալ է խտրականություն դնելը, քանի որ ամեն կերպար էլ կարելի է յուրովի խաղալ ու ամեն կերպարի մեջ կարելի է ներդնել այն գծերը, որն ուզում ես»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին