Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է «Շանթ» հեռուստաընկերության «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալից եւ «Պարահանդես 4» նախագծից հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ: Դերասանուհին խոսել է ֆեյսբուքով հեռուստատեսությունում հայտնվելու, դերասանի ու հեգեբանի մասնագիտությունների համատեղման մասին:
-Իննա, գիտեմ, որ դեռ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետիուսանողուհի եք, հետաքրքիր է՝ ինրպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսություն:
- Այո, սովորում եմ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ավարտական՝ 4-րդ կուրսում, ավելին ասեմ, սկզբում մտածում էի միեւնույն մասնագիտությամբ չշարունակեմ մագիստրատուրաս, բայց մտափոխվեցի եւ ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ ձեռք կբերեմ հոգեբանին անհրաժեշտ գիտելիքներ նաեւ մագիստրատուրայում, հետո նոր միայն կմտածեմ երկրորդ մասնագիտոթւոյւն ձեռք բերելու մասին: Պետք է ասեմ, որ շատ պատահական ստացվեց իմ հայտնվելը հեռուստատեսություն, սկզբում ես դրան չէի ձգտում, պարզապես «Շանթ» հեռուստաընկերության ադմինիստրատորներից մեկը ֆեյսբուքով գրել էր, որ հաջորդ օրը քասթինգ է հայտարարված եւ եթե կան հետաքրքրվածներ, ապա կարող են զանգահարել: Հաջորդ օրը ես զանգահարեցի, դրա մյուս օրն էլ գնացի հեռուստատեսություն եւ արդեն մեկ շաբաթ անց իմացա, որ պետք է նկարահանվեմ «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում:
-Չունենալով համապատասխան կրթություն, դժվա՞ր չէր որպես դերասանուհի հանդես գալ:
- Այո, գիտելիքը միշտ է պետք. ես էլ շատ եմ կարդում թատերական գրականություն, անգամ վերջին երկու տարիներին կուրսային աշխատանքներս ընտրում եմ «Դերասանի հոգեբանությունը» թեմայի շուրջ, որը ինձ համար մեծ օգնություն է հանդիեսացել, դե իսկ տեսական դաշտն իմանալով ավելի հեշտ է այն կիրառել պրակտիկայում: Նաեւ, ինձ համար մեծ նշանակություն են ունեցել իմ բոլոր խաղընկերները, նրանցից շատ բան եմ սովորել այս ասպարեզի համար: Հատկապես կցանկանայի նշել սերիալում իմ ծնողները հանդիսացող Սաթենիկ Հազարյանին եւ Սամվել Օհանյանին, ամենաշատը իրենցից եմ սովորել, թեպետ հաստատ բոլոր դերասաններից էլ շատ բան եմ քաղել ու շարունակում եմ սովորել:
-Իննա, փաստորեն կարելի՞ ասել, որ արդեն երկու մասնագիտությունների միջեւ տարբերություն չեք դնում:
-Անկեղծ ասած, շատ ոլորտներում եմ աշխատել, բայց իմ հիմնական մասնագիտությունից հետո դերասանի աշխատանքը միակ ոլորտն է, որտեղ ինձ իմ ափսեի մեջ եմ զգում: Եթե ընտրության առաջ կանգնեմ հոգեբանության եւ հեռուստատեսության միջեւ, ապա միանաշանակ, իմ մասնագիտությունը պետք է ընտրեմ: Իհարկե, եթե հարկադրված ընտրություն չլինի, ցանկությունս մեծ է համատեղել:
-Հոգեբան լինելը բավականին բարդ է, հետաքրքիր է՝ հոգեբանին հատուկ հատնիշներն ունե՞ք:
-Իհարկե, բոլոր մասնագիտություններն էլ բարդ են, սակայն հոգեբանի մասնագիտության էությունը մարդկանց լսելու մեջ է, իսկ ես, կարծում եմ, այդ հատկանիշն ունեմ իմ մեջ, ես կարող եմ անվերջ լսել դիմացինիս:
-Մեր երկրում հոգեբանի նկատմամբ սխալ պատկերացում ու ընկալում ունեն մարդիկ, ի՞նչ եք կարծում, այս մասնագիտությունն ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանում եւ ի՞նչ ապագա ունի:
- Այո, ես ինքս շատ եմ սրտնեղում մարդկանց սխալ ընկալումից: Մի անգամ չի եղել, որ բախվել եմ այդ խնդրին: Անգամ կհիշեմ, որ մի անգամ ինձ բախտ վիճակվեց Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպել, եւ երբ նա ինձ հարցրեց, թե ինչ մասնագիտություն ունեմ ու ես պատասխանեցի, նա ասաց «Դա հիմա մոդայիկ մասնագիտություն է դարձել դրա համա՞ր ես ընտրել այն»: Հավատացեք, ես շատ էի սրտնեղել այդ բոնորոշումից, մեկ այլ անգամ էլ մեկին ասացի, որ կարող եմ ուղղորդել լավ հոգեբանի մոտ, նա վիրավորված ասաց «Ես հո գիժ չեմ, որ հոգեբանի մոտ գնամ», այնուամենայնիվ, ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում մեծ առաջընթաց կա այդ ընկալման հարցում, այսօր շատացել են ռեալ մտածողները, որոնց համար հոգեբանին դեմելու մեջ ամոթ բան չկա: Ամեն դեպքում, այս կարծրատիպը կոտրելու համար դեռ մի քանի տարի էլ է հարկավոր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում