▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանը և Մադոննան այլևս չեն թաքցնում իրենց սիրային հարաբերությունները

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն ամիսներ շարունակ է, ինչ համացանցում շրջանառվում են դերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի հավանական սիրավեպի մասին խոսակցությունները: Չնայած նրան, որ Սոս Ջանիբեկյանն իր միկրոբլոգերում հրապարակել էր Մադոննայի լուսանկարները, իսկ ավելի վաղ էլ համացանցում հայտնվել էին նրանց համատեղ լուսանկարները, թե դերասանը և թե հաղորդավարուհին չէին մեկնաբանում ասեկոսեները: Սոսը նախընտրում էր ասել, որ չի ցանկանում խոսել իր անձնական կյանքի մասին, իսկ Մադոննայի հեռախոսը շարունակ լռում էր: Լուռ էր նաև սիրային եռանկյան մյուս կողմը՝ Գոռ Բարսեղյանը, ումից, խոսակցությունների համաձայն, հեռացել էր Մադոննան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչևէ, երեկ` հունվարի 26-ին, կայացավ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնիներ: Հայտնիների թվում էին նաև Սոսը և Մադոննան, ովքեր վերջապես առանց կաշկանդվելու լուսանկարվում էին: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Սոսը և Մադոննան այլևս չեն թաքցնում իրենց հարեբերությունները, որովհետև քաջ գիտակցում էին, որ ֆիլմի պրեմիերային ներկա էին բազմաթիվ լրագրողներ և լուսանկարիչներ:

Դե ինչ, հուսանք, որ այս անգամ զույգը վերջապես որևէ մեկնաբանություն կտա իրենց սիրավեպին մասին շրջանառվող խոսակցություններին, ինչից հետո, գուցե, համացանցային օգտատերերի և պարզապես նրանցով հետաքրքրվողների ուշադրությունը կսևեռվի մեկ այլ հայտնի սիրահար, սակայն իրենց սերը թաքցնող զույգի վրա:


Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին