Իրավունքը գրում է. Ընդամենը մեկ ամիս առաջ՝ Ամանորին ընդառաջ, ֆոտոմոդել եւ երգիչ Վարդան Նահապետյանը, որը հայտնի է RAZBOY բեմական անունով, ի լուր իր սոցցանցային հետեւորդների եւ ընկերների, ասել էր. «Վերջապես ուզում եմ մեծ սրտի թրթիռով ասել, որ մամաս իր բուժումներն արդեն կստանա Գերմանիայում: Շնորհակալ եմ եւս մեկ անգամ բոլորին… Աշխարհի բոլոր ծնողներին առողջություն»: Ապա հրապարակել էր լուսանկար մայրիկի հետ ու հավելել. «Ես վստահաբար դուրս կգամ ամբողջ աշխարհի դեմ` հանուն նրա»: Սակայն, Գերմանիայում բուժման արդյունքները հուսադրող չեղան եւ Վ. Նահապետյանի մայրիկն այսօր գտնվում է ծանր վիճակում, ինչի մասին երգիչ-մոդելը հետեւյալ հաղորդագրությունն է տարածել. «Կյանքիս այս դժվարին պահին` ակնկալում եմ ձեր աջակցությունը, մայրս ծանր վիճակում գտնվում է Գերմանիայում, արել եմ ամեն հնարավոր բան նրան բուժման ուղարկելու համար: Ցավոք, կյանքը դաժան գտնվեց մեր հանդեպ եւ նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել, օգնեք ինձ լինել նրա կողքին այս դժվարին պահերին եւ իրականացնել նրա վերջին ցանկությունը: Այս պահին նրա վիճակն այնքան ծանր է, որ բժիշկներն այլեւս թույլ չեն տալիս նստել ինքնաթիռ: Գումարային բոլոր միջոցներս սպառելու պատճառով ստիպված եղա հաշվեհամար բացել: Ուզում եմ նախապես շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր կցանկանան աջակցել: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կամ գրել հաղորդագրություն:
Նաեւ շնորհակալ կլինեմ տարածող եւ կիսողներին, ընդունեք խորին շնորհակալություններս: Ցավում եմ, որ կյանքն այսքան անարդար գտնվեց մորս հանդեպ»:
Ստորեւ ներկայացնում ենք Razboy-ի ներկայացրած հաշվեհամարները՝
SWIFT Code: ASHBAM22 / Acc.name NAHAPETYAN VARDAN
2472401631930000 AMD
2472401631930010 USD
2472401631930020 EUR
2472401631930030 RUR
Նյութը՝ սկզբնաղբյուրում