Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով այս շրջանում նկարահանվում է ԱԹՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» սերիալում, նոր ընտրյալ ունի: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ փոխված է նրա կարգավիճակը: Այս առիթով կայքը կապ է հաստատել դերասանուհու հետ` ճշտելու մանրամասներ նրա ընտրյալի և իրենց հարաբերությունների մասին:
«Այո, ճիշտ եք նկատել, ընտրյալ ունեմ»,- ասել է դերասանուհին` հրաժարվելով, սակայն, մանրամասներ հաղորդել սիրելիի մասին:
Հարցին` այս դեպքում, ինչով էր պայմանավորված ֆեյսբուքյան էջի միջոցով իր` ընտրյալ ունենալու փաստը տեղեկացնելը, դերասանուհին պատասխանել է.
«Պարզապես այդպիսի ցանկություն ունեցա, ուրիշ ոչինչ: Այս պահին չեմ ցանկանում այլ չակերտներ բացել, քանի որ եթե ցանկանայի, գոնե նրա անունը կնշեի իմ ֆեյսբուքյան էջում: Երբ ժամանակը գա, բոլորն ամեն ինչ կիմանան, իսկ հիմա դեռ ժամանակը չէ»,- կայքի հետ զրույցում նշել է Ռոզի Ավետիսովան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում