▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա միջոցով ձերբազատվում եմ բացասական էներգիայից. Ռոզի Ավետիսովան՝ նոր սերիալի և անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ը գրում է. Տարեսկզբին հեռուստադիտողին հանձնվեց «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսուհիներից մեկը դերասանուհի Ռոզի Ավետիսովան է:

Նոր աշխատանքի մասին դերասանուհին պատմել է կայքին` նշելով, որ Դիանայի կերպարն իր համար շատ սպասված է եղել.

«Նախ պետք է ասեմ, որ այս հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ընդունելու առաջին նախապայմանը եղել է այն փաստը, որ դերս բացասական էր: Նախկինում երբեք բացասական հերոսուհու չեմ մարմնավորել ու շատ էի ցանկանում նման դերով եւս հանդես գալ: Մշտապես զոհի ու դժբախտ կնոջ կերպարներ եմ մարմնավորել, իսկ այս դեպքում, ճիշտ է, կրկին դժբախտ կին է, սակայն իր դժբախտության մի մասն ու պատճառը կազմում է իր չարությունը: Չգիտեմ, թե հետագայում Դիանայի կերպարն ինչպես կզարգանա, ինչ բնավորության գծեր ի հայտ կգան, բայց դեռեւս նա ամբողջությամբ չար մարդ է, նա սառը կին է, ով չունի ոչ մի զգացմունք, շատ անտարբեր է ու դաժան բոլոր լավ ու գեղեցիկ երեւույթների եւ ամենաշատը երեխաների հանդեպ»,- պատմեց Ռոզին:

Մեր նկատառմանը, թե դժվար չէ՞ր արդյոք առաջին անգամ մարմնավորել բացասական հերոսուհու, նկատեց.

«Ես խայտառակ շատ էներգիա եմ ծախսում նկարահնումների ընթացքում: Այս ընթացքում հասկացա, որ չար մարդիկ շատ էներգիա են ներդնում: Ես մեծ հետաքրքրությամբ եմ նկարահանումներին մասնակցում, քանի որ բացասական կերպարները շատ գույներ են ունենում ու դերասանին մեծ հնարավորություն են տալիս անգամ այն սուղ պայմաններում, որ առկա է հեռուստասերիալների նկարահանումների ժամանակ: Հաճույքով եմ մարմնավորում իմ վատ հերոսուհուն` միաժամանակ իր միջոցով ձեռբազատվելով իմ մեջ կուտակված բացասական էներգիաներից»:

Ռոզի Ավետիսովան իր բացասական հերոսուհու հետ փոքր-ինչ տարբերությամբ մեկ ընդդհանրություն ունի.

«Իմ հերոսուհին սեփականատիրոջ շատ ընդգծված բնավորություն ունի: Ես էլ եմ բնավորությամբ շատ սեփականատեր, միայն թե մեր տարբերությունը կայանում է նրանում, որ նա առանց զգացմունքների է իր սեփականությունը համարում իրեն շրջապատողներին, օրինակ` ամուսնուն չի սիրում, բայց իր կողքին է պահում, սեփականատիրոջ հատկությունից դրդված: Եթե Դիանայի մոտ այդ երեւույթը էգոիզմի դրեւսորում է, ապա ինձ մոտ ճիշտ հակառակը` ես սեփականատիրության զգացողություն ունեմ նրանց նկատմամբ, ում սիրում եմ»,- նշեց Ռոզին:

Դերասանուհին չի վախենում, որ մարդիկ կնույնացնեն իրեն իր հերոսուհու հետ ու կսկսեն չսիրել նրան.

«Կարծում եմ` ես այնքան եմ բարի հերոսուհիների մարմնավորել, որ հազիվ թե մեկ բացասական կերպարով սկսեմ չսիրվել: Դա երեւի կլինի միայն այն դեպքում, երբ շատ-շատ դիպուկ ու լավ մարմնավորեմ կերպարս եւ մարդիկ ընկալեն ինձ միայն այս կերպարով»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին