▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինում չէի հավատում, որ կա սեր առաջին հայացքից, հիմա վստահ եմ` այն կա. Վարդան Հովսեփյանը նշանադրվել է

Aysor.am-ը գրում է. «Սիրում եմ քեզ». այսպես է վերնագրել facebook-յան իր էջում հրապարակած լուսանկարը դերասան Վարդան Հովսեփյանը: Լուսանկարում դերասանն է՝ ժպտերես աղջնակի հետ:

Կայքը նրանից հետաքրքրվեց, թե դա նշանակո՞ւմ է, որ սիրո բարեխոս Սուրբ Սարգիսն այս տարի տոնին համահունչ է այցելել նրան: Պարզվեց՝ դերասանն այլևս լքել է  ազատ կարգավիճակում գտնվող ցանկալի փեսացուների շարքը: «Առաջին հայացքից» սիրուն չհավատացող երիտասարդն այսօր հավատում է, որ նման սեր գոյություն ունի:

Ի դեպ, Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանն արդեն նշանադրվել են: Նրանց կյանքում ճակատագրական դեր է խաղացել «Կայարան» հեռուստասերիալը, որտեղ Վարդանը մարմնավորում է Վռամին:

«Սերիալի նկարահանումների ժամանակ նա հնչյունային ռեժիսորի մոտ մեկ օրով պրակտիկայի եկավ: Հենց այդտեղ էլ ծանոթացանք, ամեն ինչ շատ արագ ստացվեց»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին