▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար էլ է բարդ...Դավիթ Թադևոսյանը՝ կնոջ, որդու և աղջիկ ունենալու ցանկության մասին

Tert.am-ը գրում է. Դերասան Դավիթ Թադևոսյանն ու դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը մի քանի տարի է՝ ամուսնացած են: Նրանց փոքրիկը՝ Արեգը, արդեն 5 տարեկան է: Կայքը զույգի հետ խոսել է ընտանեկան կյանքի, Արեգի հետ հարաբերությունների, ընտանիքի համալրման մասին:

-Դավիթ, գործունեությունդ ընդլայնելը ենթադրում է, որ պետք է ավելի շատ բացակայես տանից: Աստղիկի բողոքները շա՞տ են:

Դավիթ - Երբեմն, բայց իմ բախտը շատ է բերել կնոջս հարցում: Նա ինձ հասկանում և ըմբռնումով է մոտենում: Նախ՝ ինքն էլ է մասնագիտությամբ դերասանուհի, երկրորդ՝ ինձ շատ է սիրում:

Աստղիկ  - Հիմա ավելի դժվար է, որովհետև Արեգս մեծացել է, հարցերն ավելի շատ են, ավելի շատ է ուզում շփվել հոր հետ: Ավելի շատ ինքն է ինձ ճնշում: Ես կարող եմ հասկանալ, որ Դավոն աշխատում է, բայց երեխային դժվար է բացատրել, որ պապան այսօր ուշ է գալու: Ասում է՝ բա ես բարի գիշեր չասե՞մ պապային: Նման դեպքերում զանգում ենք: Բացի այն, որ իմ պահանջն է շատ դեպի Դավիթը, նաև Արեգին պետք է սկսեմ համոզել, բացատրել, որ պապային այդքան շատ պահանջներ  չներկայացնի: Իմ պատասխանատվությունն ավելի շատ է:

-Դավիթ, երբ աշխատանքից հետո հոգնած գնում ես տուն, հասցնո՞ւմ ես խաղալ երեխայի հետ, թե՞ դա էլ է Աստղիկն անում:

 Դավիթ - Լինում են դեպքեր, երբ շատ հոգնած եմ գալիս, սակայն փորձում եմ լրացնել այդ բացը: Երբ շուտ եմ գալիս, անպայման խաղում ենք մինչև իր քնելը: Ես էլ եմ շատ կարոտում իրեն: Ինձ համար էլ է բարդ:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին