▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմն դա անհարմարություն է ստեղծում. Դավիթ Թադևոսյանի կինն ու որդին նկարահանվում են «Առաջնորդները» սերիալում

Tert.am-ը գրում է. Տևական ժամանակ է` «Առաջնորդները» սերիալում նկարահանվում են դերասան Դավիթ Թադևոսյանի կինը՝ Աստղիկը և որդին՝ Արեգը: Կայքի հետ զրույցում Դավիթն ու Աստղիկը պատմեցին, թե ինչպես Աստղիկը հայտնվեց սերիալում և ինչ է նշանակում համատեղ աշխատելը: Ի դեպ, 2016 թվականի սեպտեմբերից Դավիթը նաև «Առաջնորդների» ռեժիսորն է:

Աստղիկը ևս մասնագիտությամբ դերասանուհի է, խաղացել է թատերական ներկայացումներում, սակայն որդու՝ Արեգի ծննդից հետո ստեղծագործական դադար էր առել:

«Շատ էի ասում Դավոյին, որ ուզում եմ նկարահանվել, ի վերջո, ստացվեց:) Զբաղվածությունս  մեծ չէ: Ես թատրոնում եմ ավելի շատ խաղացել, սակայն առաջին անգամ չէի նկարահանման հրապարակում, այդ իսկ պատճառով հեշտ ադապտացա: Մարմնավորում եմ մի աղջկա, ով հոր մահվան համար պետք է վրեժխնդիր լիներ Դավոյի կերպարից՝ Ժանոյից, բայց մինչև հոգու խորքը սիրահարվում է նրան: Ընդ որում՝ անպատասխան»,- ասաց Աստղիկը:

Դավիթն էլ հավելեց, որ երբ քննարկվում էր «Առաջնորդներում» նոր կերպարի ավելացման հարցը, Դիանա Գրիգորյանի հետ որոշել են, որ այդ կերպարը կարող է Աստղիկը խաղալ:

Դերասանուհին նշում է, որ Դավիթը խիստ ռեժիսոր և խաղընկեր է: «Ինձնից իր պահանջներն ավելի շատ են, քան մյուս դերասաններից: Երբեմն, դա անհարմարություն է ստեղծում, սակայն իր հեշտ կողմերն էլ ունի: Միասին աշխատելու մեր առաջին փորձը չէ, թատրոնում էլ ենք խաղացել իրար հետ»,- ասաց դերասանուհին: Դավիթն էլ հավելեց, որ իր խստությունն ու պահանջները պայմանավորված են ցանկությամբ, որ կինը լավ ներկայանա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին