▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ նրա կողքին եմ, գիժ եմ. Եվա Բաղդասարյանը՝ սիրելիի և նշանադրության մասին

Tert.am-ը գրում է. «Փոխնակ մայրը» հեռուստասերիալի դերասանուհի Եվա Բաղդասարյանն այժմ խաղում է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Կայքի հետ զրույցում դերասանուհին խոսել է նոր ներկայացման և նշանադրության լուրերի մասին։

«Պատրաստվում ենք «Պեպո» ներկայացման վրա, որի պրեմիերան կկայանա փետրվարի 25–ին։ Մարմնավորելու եմ բամբասկոտ կնոջ։ Ասեմ, որ շատ լավ է ստացվում ինձ մոտ։ Գրեթե ամեն տեղ ես կամ։ Բացի այդ, մի քանի այլ ներկայացումներում էլ եմ խաղում ու նկարահանվում հեռուստասերիալում։ Իրականում դժվար է երկուսը համատեղել։ Փորձում եմ մի կերպ հարմարացնել թատրոնի փորձերն ու նկարահանումները»,–ասել է Եվան։

Դերասանուհին նշել է, որ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Թե ինչ զարգացումներ կլինեն, Եվան չի ցանկացել բացահայտել։

«Առհասարակ խաղացածս կերպարներն ինձ նման չեն։ Ինձ ավելի հետաքրքիր է բացասական դեր մարմնավորել, քան դրական։ Դրական կերպարներից միայն «Եռաչափ սեր»–ի Ինգայի կերպարն եմ սիրում, որը միանգամից սիրվեց շատերի կողմից։ Նախընտրում եմ, որ դերը խառնվածքային կերպար լինի և ինչ–որ ասելիք ունենա»,– ասել է դերասանուհին։

Վերջինս ավելացրել է, որ շատերը դերասանին ընկալում են իր խաղացած դերով։

«Ինձ մոտ էլ է եղել այդպես։ Անգամ բարեկամներս, երբ ինձ տեսնում են, ասում են` հանգիստ, համեստ աղջիկ ես, ինչու ես սերիալում լաչառություն անում»,–նշել է Եվան։

Ի դեպ, Եվայի սիրտն այժմ զբաղված է։

«Արդեն մի քանի տարի է՝ ընկերություն եմ անում մի տղայի հետ, որը մեր ոլորտից չէ։ Երբ նշանվեմ, բոլորը կիմանան այդ մասին: Ժամանակը ցույց է տվել, որ երբ նախապես ինչ–որ բան ենք պլանավորել, չի ստացվել։ Հիմա ոչինչ չենք ծրագրում»,- ասել է նա ու հավելել, որ ընտրյալը շատ նման է իրեն։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին