Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանն Instagam-ում հրապարակել է լուսանկար, որում հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը գրառում է կատարել ֆիլմի վերաբերյալ:
«Պատմություն. Հայոց ցեղասպանություն՝ Թուրքերի կողմից: Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ ՀԱԶԻՎ կենդանի մնալով»,- գրել է Շերը:
Էրիկ Էսրաիլյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնել Շերին ՝ աջակցության համար:
«Շնորհակալ ենք մեր հիասքանչ ընկերոջը մեզ աջակցելու և ճշմարտությունն ասելու համար»:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Հոլիվուդում կազմակերպելու է «Խոստում» ֆիլմի դիտումը: Երգիչը պաշտոնական հայտարարություն էր արել՝ ավելացնելով #KeepThePromise հեշթեգը: