Դիտեք նաև՝
Asekose.am-ի ունեցած տեղեկություններով նոր սկանդալ է հասունացել պայծառատես Անի Գրիգորյանի և երգչուհի Իրինա Հարությունյանի միջև:
Սկանդալն առաջացել է այն ժամանակ, երբ երգիչ Նիկ Եգիբյանը մեղադրանքով է հանդես եկել` նշելով, որ պայծառատեսն իրեն ասել է, որ թուղթ ու գիր է արել շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին՝այդ թվում երգչուհի Իրինա Հարությունյանին:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` այդ պատճառով երգչուհի Իրինա Հարությունյանը սպառնացել է պայծառատես Անի Գրիգորյանի լուսանկարները ֆոտոշոփով մերկացնել և դրանք համացանցում տարածել՝ 15.000 դոլար չստանալու դեպքում: Ավելին՝ այս փաստը երգչուհուն հասցրել է Անի Գրիգորյանի տուն, որտեղ հերթական սկանդալն է տեղի ունեցել, ինչը հանդարտեցրել են հարևաններն ու Անի Գրիգորյանի հաճախորդները: Իմանալով, որ Անիի ընտանիքի անդամները հանցագործ աշխարհում հայտնի մարդիկ են`Իրինան գործը հասցրել է դատարան:
Asekose.am-ը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել պայծառատես Անի Գրիգորյանի հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չստացվեց:
Ասեկոսեներ կան նաև, որ այս վեճի պատճառը պայծառատեսի ունեցվածքն է ու հակառակ կողմի նախանձը:
Նշենք նաև, որ մեր տեղեկությունների համաձայն` տվյալ պատմության հետ կապ ունի նաև դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը:
Հավելենք նաև, որ որոշ ժամանակ առաջ Անի Գրիգորյանն ու Մերի Մակարյանը մտերիմ ընկերուհիներ էին:
Հիշեցնենք նաև, որ Անի Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ կան սկզբունքներ, որոնք ինքը երբեք չի անցնի և դրանցից ամենակարևորը թուղթ ու գիր չանելն է՝ անկախ նրանից, թե որքան գումար իրեն կառաջարկեն:
Հեղինակ՝ Ա.Մաթևոսյան