▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մակարյանը` մանկատան երեխա լինելու լուրի, կյանքի ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգիչ Նարեկ Մակարյանը:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Ամենամեծ ձեռքբերումն իմ անունն է: Բախտորոշիչ ձախողում, բարեբախտաբար, չեմ ունեցել, իսկ ամենամեծը, երևի,  2 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարը:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Բացարձակապես ոչինչ:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

Սկզբունքային, նպատակասլաց, անկանխատեսելի:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Ինձանից հետո լավ հետք եմ ուզում թողնել` կապ չունի որպես մարդ, թե որպես արտիստ:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:

Չեմա ասել (ժպտում է):

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Ես այդ արտահայտությունը չեմ շռայլում:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Ես արդեն իսկ երջանիկ եմ, բայց երջանկությունս լիարժեք կլիներ, եթե մեր սահմանը պահող զինվորն ամեն գիշեր հանգիստ գլուխը կարողանար բարձին դնել:

Երազում եմ, որ…

Երազելու դարն անցել է, նպատակ եմ դնում ու հասնում:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Շատ են եղել, որ մեկն ասեմ (ժպտում է): Օրինակ`այն, որ իբր ես մանկատան երեխա եմ եղել: Որտեղի՞ց մարդկանց նման երևակայություն:

Կյանքի ամենամեծ հիասթափությունը:

Ընկերոջ դավաճանությունը:

Արարք, որի համար զղջում եք:

Զղջում եմ, որ վստահել եմ ոմանց:

Երբեք չեմ…

Երբեք չեմ թաքցնի ազգությունս:

Ինչի՞ց եք վախենում:

Հարազատի կորստից:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Արցախում շատ բան ստիպեց հուզվել, երբ այցելում էի զորամասեր:

Որոշում կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:

Այս հարցի սպառիչ պատասխանը կունենամ երևի մոտ 30 տարուց ( ժպտում է ):

Հեղինակ`Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին