▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան

Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

««Սերը տարիք չի հարցնում» ներկայացման անվանումն արդեն պատմում է, թե ինչի շուրջ է պատմությունը ծավալվում: Կարծում եմ՝ ցրտաշունչ ձմռանից հետո սա շատ տեղին ներկայացում է, քանի որ մարդն իր տեսակով երեկարշունչ ձմռանից հետո նոր ապրումների, հույզերի ու կրքերի կարիք է ունենում: Ներկայացումը հենց այս մասին է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր տարիքից, ցանկություն ունի նոր էմոցիաներ ապրել, քանի որ դա մարդուն ուժ ու կյանք է տալիս: Ըստ իս՝ ներկայացումը դիտելիս ոչ թե պետք է կենտրոնանալ տարիքային տարբերության, այլ սիրո առկայության փաստի վրա, որովհետեւ մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարեւոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի: Գլխավորը կյանքում սիրո առկայությունն է, այդ ժամանակ մնացյալ ամեն բան երկրորդական է դառնում»,- պատմեց Նարինեն: Նա մարմնավորում է Ջուլիային, ով գլխավոր դերակատարի՝ Էդուարդ Կոլումբիի դուստրն է ու սիրահարված է իրենից տարիքով մեծ բանաստեղծի:

Ըստ Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեի՝ 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր դասախոսին՝ Էդուարդ Կոլումբին։ Միաժամանակ, 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինն ու պարբերաբար ներխուժում է նրա կյանք։ Կինն էլ իր հերթին փորձում է նոր կյանք սկսել իրենից երիտասարդ տղայի հետ։ 

Խոսելով փորձաշրջանից՝ Նարինեն պատմեց.

«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար միշտ մեծ պատիվ ու նաեւ պատասխանատվություն է աշխատել Հրաչյա Հարությունյանի հետ, քանի որ նրա նման արտիստի եւ մարդ տեսակի մեր իրականության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել: Մեծ հաճույք է նրա նման մարդու հետ շփվելն ու նրանից ինչ-որ բան սովորելը: Այնպես, որ փորձաշրջանը շատ հետաքրքիր ու բուռն է անցել, անգամ եղել են իրավիճակներ, երբ ես որոշ մտավախություններ եմ ունեցել, բայց, վստահելով Հրաչյա Հարությունյանի խոսքին, չեմ սխալվել: Փորձաշրջանի մասին խոսելիս՝ կհիշեմ նաեւ Մարիամ Ադամյանի հետ աշխատանքը, ում հետ առաջին անգամ էինք աշխատում: Քանի որ երկուսս էլ մարմնավորում էինք 19-20 տարեկան աղջիկների, ետնաբեմում մենք միշտ մարզվում էինք, որոնք շատ զավեշտալի էին անցնում: Մարիամը նույնիսկ մեկ անգամ կատակելով ասաց, որ կցանկանար առաջիկայում եւս մեկ ներկայացման մեջ աշխատենք միասին, որպեսզի շարունակենք մարզվել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին