Wiwibloggs-ի թուրք թղթակիցը` Գյոքան Թաշը, անդրադարձել է Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակին:
«Սիրուշոն հիանալի երգչուհի է։ Նրա «Քելե-Քելե» երգը «Եվրատեսիլ»–ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Անցյալ տարի նա ներկայացրել է իր «Արմատ» ալբոմն ու բոլորին հիշեցրել, որ նա ավելին է, քան պարի արքայադուստրը։ Այժմ նա հեղինակել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Դեր Զոր»։ Երբ լսում ես երգը, կարող ես զգալ հայկական ոգին քո մարմնում։ Երգի դժբախտ պատմությունը հասկանալի է բոլորին։ Այս անգամ Սիրուշոն իրոք ինչ–որ նոր ու խիզախ գործ է արել։ Նա ու իր թիմը մեկնել են Կարս քաղաք ու նկարահանումներն Անիում արել։ Հաշվի առնելով դա`այս ամենը շատ անսպասելի էր»։