Tert.am-ը գրում է. X-Factor նախագիծը երեկ լքեց Դավիթ Չախալյանը, ինչը համացանցում դժգոհությունների ալիք բարձրացրեց։ Երկրպագուները գրում են, որ Դավթի դուրս մնալն անարդար էր, քանի որ ժյուրիի չորրորդ անդամը՝ Գարիկը, բացակայում էր և ժյուրիի քվեարկություն չեղավ և պահանջում են երգչի վերադարձնել նախագիծ։
Կայքն այս մասին զրուցեց նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի հետ։ «Ինձ թվում է՝ այդ դժգոհություններն ավելի շատ Դավթի հարազատներինն են։ Իմ ներքին զգացողությունն է այդպիսին, որովհետև Դավիթը «Ժայռ» հասարակական կազմակերպության Արմավիրի տարածքային ղեկավարն է։ Երևի, իր մտերիմները փորձում են հասարակական ձևով պայքարել, բայց նամակների ընդհանուր հոսքից հասկանում եմ, որ ավելի շատ իր հարազատներն են։ Շեշտվում է հենց այդ պահը, թե ինչպես կլիներ, եթե Գարիկը լիներ, կանոնները խախտվել են։ Մեզ մոտ առաջին անգամը չէ, որ 3 ժյուրի է լինում։ Այս եթերաշրջանում լսումներից մեկի ժամանակ էլ Շուշանիկ Արևշատյանը ներկա չէր։ Քանի որ ժյուրիի անդամները շատ զբաղված մարդիկ են, ամբողջ աշխարհի X–Factor–ում լինում է այնպես, որ ինչ–ինչ պատճառներով ժյուրիի անդամներից մեկը ներկա չեն լինում։ X-Factor–ը մի քանի տարբերակների հնարավորություն է տալիս։ Երրորդ X-Factor–ում ժյուրին ընդհանրապես չի քվեարկել և դուրս է մնացել այն մասնակիցը, ով ժողովրդի քվեարկությամբ նվազագույն բալերն է հավաքել»,– ասաց պրոդյուսերը։
Նա շեշտեց, որ X-Factor 2–ի ժամանակ էլ է եղել նմանատիպ դեպք։ «Այն ժամանակ նույնպես քվեարկության ժամանակ Գարիկը բացակա էր, ծրար բացվեց և ուժեղ մասնակից դուրս մնաց, սակայն այն ժամանակ որևէ մեկն այդպես չարձագանքեց»,– ասաց նա ու հավելեց, որ Գարիկի ներկայությունը կարող էր փոխել արդյունքը, կարող էր՝ ոչ, քանի որ հնարավոր է ձայները հավասարաչափ բաշխվեին և կրկին բացվեր ծրարը։ «Համաշխարհային փորձում որևէ անգամ ժյուրիի բացակայության պատճառով համերգ չի հետաձգվել։ Հատկապես, որ դրսում համերգներն ուղիղ եթերում են լինում և տեղափոխել հնարավոր չէ։ Ե՛վ հայկական, և՛ արտերկրի X-Factor–ներում եղել են նման դեպքեր և որևէ աղմուկ չի առաջացել։ Դրա համար ինձ անհասկանալի է այս աղմուկը»,– նկատեց պրոդյուսերը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Յութուբում իմ վիդեոն աղավաղված է, մեղավորներին ներում եմ… Դավիթ Չախալյանի գրառումը՝« X ֆակտոր»-ի սկանդալից հետո