▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2017»-ին. նրան արգելել են մուտք գործել Ուկրաինա

«Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, հետևաբար` երգչուհին չի կարողանա մասնակցել  «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին: Այս մասին գրում է «Газета»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայային։ Արֆգելքը երգչուհու համար կգործի երեք տարի։ «Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմի որոշման պատճառ է դարձել 2015 թվականի ամռանը Ղրիմում հաշմանդամություն ունեցող երեխաների համար համերգին երգչուհու մասնակցությունը:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի կազմկոմիտեն հիասթափված է ռուս երգչուհու մուտքն արգելելու մասին Ուկրաինայի որոշումից:

Eurovision.tv կայքում մրցույթի կազմկոմիտեի պաշտոնական հայտարարությունն է հրապարակվել:
Միջազգային մրցույթի կազմակերպական կոմիտեն հիասթափություն է հայտնել Կիեւի որոշման առիթով.
«Մենք պետք է հարգենք մրցույթն ընդունող երկրի օրենքները, բայց մենք խորապես հիասթափված ենք այդ որոշման առիթով, քանի որ կարծում ենք, որ այն հակասում է մրցույթի ոգուն եւ սկզբունքներին»,- ասված է հայտարարության մեջ:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հաղորդել են, որ բանակցելու են Ուկրաինայի հետ եւ փորձելու են ապահովել բոլոր մասնակիցների ներկայությունը

Հիշեցնենք, որ նման խնդրի առջեւ կարող է կանգնել նաև Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանը։ Նրան Ղրիմ այցելելու պատճառով նույնպես կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին