▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավախություններ ունեմ. Դավիթ Սեխպեյանի կինը` հղիության և ամուսնու մասին

Tert.am-ը գրում է. Դերասան Դավիթ Սեխպեյանն ու կինը` Նարինե Պետրոսյանը, շուտով բալիկ կունենան։ Նարինեն ամուսնուն աղջիկ է պարգևելու: 2012 թվականին ամուսնացած զույգի կյանքում սա շատ կարևոր նորություն է։ Թեև զույգը միշտ եղել է ներդաշնակ ու երջանիկ, փոքրիկը կլրացնի նրանց ընտանիքը և իր հետ նոր գույներ կբերի։

Կայքի հետ զրույցում ապագա մայրիկը խոսել է ընտանեկան կյանքի այս փուլի մասին։ Նարինեն հղիության վերջին շրջանում է, փոքրիկը լույս աշխարհ կգա հունիսին։ Նա նշեց, որ տարբեր զգացողություններ ունի. «Շնորհակալ եմ Աստծուն։ Անսահման երջանիկ եմ, մի քիչ էլ անհամբեր։ Մտավախություններ էլ ունեմ։ Ես ու Դավիթը մարտական տրամադրություն ունենք` բառիս բուն ու լայն իմաստով:),– ասաց դերասանի կինը ու հավելեց, որ փոքրիկի սեռի հարցում նախընտրություն չեն ունեցել,– Մեզ համար կարևորն այն է, որ առողջ երեխա լինի»։

Առաջնեկի ծնունդը շատ սպասված է զույգի ընտանիքում։ Խոսելով Դավթի արձագանքի մասին` Նարինեն պատմեց. «Դավթի ուրախությանը չափ ու սահման չկա։ Ամբողջ օրը ապագան է պլանավորում։ Մեր կյանքում դրական ամեն ինչ եռապատկվել է։ Մի ուրիշ գույն է ստացել մեր կյանքը։ Չգիտեմ` ինչպես է դա լինում, բայց ամենից շատ սիրում ես մեկին, ում դեռ չես տեսել»։

Նարինեն նշեց, որ այս ընթացքում Դավիթն ավելի ուշադիր չի դարձել, քանի որ միշտ է այդպիսին եղել, ինքը երբեք ուշադրության պակաս չի զգացել։ Ինչ վերաբերում է կամակորություններին, որ հատուկ են հղի կանանց, ապագա մայրիկը նշեց, որ միշտ է այդպիսին եղել։) Կեսգիշերին Դավիթին խանութ ուղարկելու «պահանջները» միայն հղիության շրջանում չեն դրսևորվել. «Ես միշտ եմ կամակոր եղել, պահանջները միշտ էլ են եղել, ուղղակի բախտս բերել է, որ Դավիթը սիրում է ինձ «երես տալ»»։

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Կարդացեք նաև` Մենակությունը նույնիսկ հրեշտակին կարող է գազան դարձնել. Դավիթ Սեխպեյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին