▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ շուտով կչեղարկվի այս դադարը. Մարինա Թագակչյանը` տևական լռության և ամենակարևոր երազանքի մասին

Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Խոսելով ամենակարեւոր արժեքների մասին՝ Մարինա Թագակչյանը նկատեց.

«Այս առումով ես դասականի կողմնակիցն եմ: Երջանիկ լինելու համար մարդուն պետք է ընտանիք, սիրված աշխատանք ու ընկերներ: Այս երեքն էլ, Փառք Աստծո, ես ունեմ ու հարուստ եմ ինձ համարում հենց դրանցով: Ինչ խոսք, այս երեքից ամենագլխավորն ու կարեւորը ընտանիքն է, որն իմ ամենամեծ ձեռքբերումն է, իմ երջանկության գրավականը»:

Երազանքների մասին հոբելյարը չցանկացավ խոսել, բայց հավելեց.

«Իհարկե, ես էլ ունեմ երազանք, որ ուզում եմ կատարվի, միաժամանակ, եթե չկատարվի, ինձ հաստատ դժբախտ չեմ համարի: Ինքս մատերալիստ չեմ, նյութական բաներն ավելի քիչ են հետաքրքրում, գլխավորը կողքիդ ճիշտ մարդկանց ունենալն է, ինչը եւ ունեմ»:

Խոսելով երկարատեւ դեկրետային դադարի եւ հեռուստաէկրան վերադառնալու մասին՝ մեր զրուցակիցը նշեց.

«Շատ շուտով կչեղարկվի այս դադարը, քանի որ կոնկրետ քայլեր եմ ձեռնարկում այդ ուղղությամբ: Հիմա նպատակ ունեմ վերականգնել «Կռվախնձոր» հաղորդումը կամ նմանատիպ մեկ այլ նախագիծ ստեղծել: Ինձ համար էկրաններին երեւալը ինքնանպատակ չէ, չեմ ցանկանա հանդես գալ մի նախագծում, որը հետո չի քննարկվի հանրության կողմից: Ինձ հետաքրքիր է ասելիք ու իմաստ ունեցող աշխատանքը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին