▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքն իսկապես անկանխատեսելի է. Մարինա Գրեգը` արտերկրում ապրելու որոշման մասին և ոչ միայն

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը հարցազրույց ունի հաղորդավարուհի Մարինա Գրեգի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Ճիշտ է՝ ժամանակավոր եք Վիեննայում, բայց հետաքրքիր է՝ արդեն սովորե՞լ եք տեղի ապրելաոճին: Հատկապես ի՞նչն է Ձեզ համար ավելի խնդրահարույց եւ հակառակը: 

- Այո շուտով վերադառնալու եմ։ Վիեննայում եմ գտվում, բայց տեղին սովորելու խնդիր չկա, քանի որ այն ինձ համար հարազատ վայր է։ Մոտ 2 տարի ապրել եմ այստեղ, եւ հաճախ եմ գալիս։ Բնակիչներն էլ բարեհամբույր են եւ ամենակարեւորը, միշտ ժպտում են։ 

Հիմա ամբողջությամբ ընտանիքի հե՞տ եք, թե փորձում եք նաեւ հետաքրքրություններ գտնել, ինչու ոչ՝ աշխատանք:

-  Գալուս միակ նպատակը մայրիկիս խնամելն էր, եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ չէի հասցնի որևէ աշխատանքով զբաղվել։ Միայն գերմաներեն եմ սովորում, ինչը օրվա մեջ ինձանից շատ քիչ ժամանակ է խլում։ 

Մարինա, չկա՞ մտավախություն, որ ժամանակ անց վերադառնալուց հետո ամեն ինչ պետք է սկսել զրոյից:

-  Եթե աշխատանքը նկատի ունեք,ապա ստացվում է, որ ամեն արձակուրդից հետո մենք զրոյից ենք սկսում։ Մասնագիտական առումով մտավախություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է մնացյալին, ապա ամեն ճամփորդությունից հետո միշտ էլ մի քիչ փոխվում ես։ Այս անգամ գուցե ավելի շատ բան է փոխվել, պլաններն ու կյանքի պատկերացումներն են փոխվել։ Վերաբերմունքն է փոխվել ամեն ինչի հանդեպ։ 

Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ որոշում կայացնեք՝ այլեւս չվերադառնալ ու հաստատվել, ինչու ոչ՝ ամուսնանալ այդտեղ, չէ որ կյանքն անկանխատեսելի է:

-  Այո, կյանքն իսկապես անկանխատեսելի է, եւ հենց դա է հետաքրքիր դարձնում մեր կյանքը, ամեն ինչ հնարավոր է, բայց նման լուրջ որոշումները մեկ օրում չեն կայացվում։ Ամեն դեպքում, եթե որոշեմ տեղափոխվել այստեղ, դա մոտ ապագայում չի լինի։ Կյանքի այս փուլում ես ինձ Հայաստանում եմ տեսնում, եւ ինձ համար դժվար է ապրել իմ հողից հեռու։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին