Դերասանուհի Կայա Խուրշուդյանը բոլոր ժամանակների համացանցի ամենաքննարկվող դեմքերից է: Չնայած նրան, որ դերասանուհին բավական երկար ժամանակ է, ինչ չի նկարահանվում սերիալներում, այնուամենայնիվ, նրան շարունակում են հիշել, քննարկել ու քննադատել:
Օրերս համացանցում մի հրապարակում էր հայտնվել, որում անդրադարձ էր կատարվել դերասանուհու կենդանիներին: Համացանցի օգտատերերի մեկնաբանությունները առիթ էին հանդիսացել Կայա Խորշուդյանի մի գրառման, որը ևս անմասն չմնաց քնադատություններից:
«Խոսքս վերաբերում է այն դատարկ մարդկանց, ովքեր ուղիղ 1 տարի է՝ խոսում են իմ շրթունքներից. իրոք զարմանում եմ՝ մարդկանց սրտերում այսքան չարություն որտեղի՞ց: Ախր, ժողովուրդ ջան, դուք չհասկացա՞ք, որ ես դա ինձ համար եմ արել, ոչ թե ձեր, որ մի տարի է՝ այսպես տվայտվում եք ու չեք կարողանում ներել իմ այսչափ «սխալը»: Պարա՞պ եք մնացել: Ձեր երեխաներով զբաղվեք, ձեր ամուսիններին մեկ-մեկ բավարարեք…»:
Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ, ով չնայած հարցազրույցներ չտալու իր որոշմանը, բացառիկ կարգով որոշեց խոսել վերոնշյալի մասին:
«Այս անգամ գրառումս վերաբերում էր մեկնաբանություններ գրողներին, ովքեր իրենց պարապությունից շարունակում են իմ քայլերը քնարկել: Ես որևէ պլաստիկ վիրահատական միջամտության չեմ դիմել, ընդամենը մեծացրել եմ շուրթերս, ինչն այսօր բնական բան է, այնքան շատ մարդիկ են մեծացնում շուրթերը, ինչի մասին է խոսքը: Այդքան խնդիրներ ունեցող հայ ազգի օրվա թեման ես եմ: Լուրջ խնդիրները թողել ու կախվել են իմ շրթունքներից: Առանց ինձ ճանաչելու` կպնում են իմ մարդ տեսակին, ինչն իսկապես վիրավորական է: Չգիտեմ` ում եմ վատություն արել, որ այդպես են վարվում»:
Կայայի խոսքով` իր համար զարմանալի է այն, որ չնայած իր՝ էկրաններից հեռանալուն, միևնույն է, իրեն հիշում են ու քննադատում:
«Այնքան լավ արտիստներ կան հիմա էկրաններին, որ ես իսկապես զարմանում եմ՝ ինչքան կարելի է միայն ինձ հիշել ու այդքան քննարկել: Երկու շաբաթը մեկ համացանցում իմ անունն է պտտվում»:
Խոսելով անձնականի մասին՝ Կայան նշեց.
«Ես անսահման երջանիկ եմ, շարունակում եմ սպասել իմ ամուսնուն ու պայքարել հանուն մեր սիրո: Շուտով մենք ընդմիշտ ֆիզիկապես միասին կլինենք»:
Զրույցի վերջում Կայան նշեց, որ այս պահին չի աշխատում և զբաղվում է կենդանիների խնամքով:
Հեղինակ՝Ա.Հարությունյան